https://arm.sputniknews.ru/20220320/hhn-metsapes-karevorum-e-irani-het-noranvor-tsragreri-irakanacumy-pashinjany-khameniin-39965172.html
ՀՀ–ն կարևորում է Իրանի հետ նոր ծրագրերի իրականացումը. վարչապետն ու նախագահը շնորհավորել են
ՀՀ–ն կարևորում է Իրանի հետ նոր ծրագրերի իրականացումը. վարչապետն ու նախագահը շնորհավորել են
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի գերագույն առաջնորդին և նախագահին Նովրուզի կապակցությամբ: 20.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-20T12:07+0400
2022-03-20T12:07+0400
2022-03-20T12:07+0400
իրանի իսլամական հանրապետություն
նովրուզ
նիկոլ փաշինյան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_0:60:960:600_1920x0_80_0_0_dbb0f6690881758a235d0fd3b409a199.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ–ն մեծապես կարևորում է Իրանի հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։Նովրուզի կապակցությամբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ նշելով, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության»,–ասել է Փաշինյանը։Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին ու նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Այն նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Ամենահին աղբյուրը, որտեղ հիշատակվում է Նովրուզի տոնակատարության մասինն զրադաշտականության սուրբ գիրքն է՝ Ավեստան: Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_86:0:939:640_1920x0_80_0_0_02e57b88b7af731261bb7ecca374636e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, նովրուզ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
իրանի իսլամական հանրապետություն, նովրուզ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
ՀՀ–ն կարևորում է Իրանի հետ նոր ծրագրերի իրականացումը. վարչապետն ու նախագահը շնորհավորել են
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի գերագույն առաջնորդին և նախագահին Նովրուզի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ–ն մեծապես կարևորում է Իրանի հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։
Նովրուզի կապակցությամբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ նշելով, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության»,–ասել է Փաշինյանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես Նովրուզի առթիվ
շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին ու նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
«Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»,–ասել է Խաչատուրյանը Խամենեիին ուղղված ուղերձում։
Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Այն նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Ամենահին աղբյուրը, որտեղ հիշատակվում է Նովրուզի տոնակատարության մասինն զրադաշտականության սուրբ գիրքն է՝ Ավեստան:
Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը: