00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ գործողությունից հետո Արևմուտքի մասին տհաճ փաստեր կբացահայտվեն․ Նեբենզյա

© Sputnik / Нэнси Сисель / Անցնել մեդիապահոցՎասիլի Նեբենզյա
Վասիլի Նեբենզյա - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2022
Վասիլի Նեբենզյա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և աշխատել են, մասնավորապես, ժանտախտի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողությունից հետո «Արևմուտքի մասին անհրապույր փաստեր ի հայտ կգան», այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հետխորհրդային տարածքում ռազմակենսաբանական գործունեություն ծավալելու մասին:
Մարտի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ընդունել էր Սպիտակ տան աջակցությամբ Ուկրաինայում գործող կենսաբանական լաբորատորիաների գոյությունը։ Նրա խոսքով՝ Կիևն ու Վաշինգտոնը աշխատում են, որպեսզի թույլ չտան, որ այնտեղ կուտակված նյութերը ռուսական ուժերի ձեռքում հայտնվեն։ ՌԴ պաշտպանության նախարարությունում դրան ի պատասխան հայտարարել են, որ այդ խոսքերով Նուլանդը հաստատել է Պենտագոնի մասնակցությունը Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրերին:
Սպառնալիքը դարպասի մոտ է․ ԱՄՆ-ն Ուկրաինայում տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել
«Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ մարտական գործողությունների շարունակությանը, ուկրաինական բանակի պոտենցիալի թուլացմանը զուգահեռ թուլանում են Կիևի իշխանության դիրքերը, և նրանք ցանկանում են ամեն գնով պահպանել այդ դիրքերը։ Երկրորդ, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե և երբ հատուկ ռազմական գործողության նպատակներն իրագործվեն, հսկայական քանակությամբ անհրապույր փաստեր դուրս կլողան ոչ միայն ռազմակենսաբանական գործունեության մասին, այլև շատ ուրիշ փաստեր»,-ասել է Նեբենզյան Դմիտրի Կիսելյովի հետ «Вести недели» հաղորդմանը տված հարցազրույցում՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Մշտական ներկայացուցիչը նաև «ծիծաղելի» է անվանել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությունը այն բանով հերքելու փորձերը, թե ՄԱԿ-ը դրանք չի հաստատում:
«Դա ծիծաղելի է, քանի որ այդ ռազմակենսաբանական մշակումներն ապրիորի գաղտնի են։ Նրանք, ովքեր վարում են դրանք, որևէ մեկին չեն զեկուցում, այդ թվում՝ ՄԱԿ-ին։ Ուկրաինան, գուցե, չի մասնակցել ռազմակենսաբանական մշակումներին, բայց այն հարթակ է դարձել, ինչպես և բազմաթիվ այլ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի երկրներ»,-ասել է Նեբենզյան։
Նա նաև ավելացրել է, որ Արևմուտքի երկրները և Ուկրաինան չպետք է քարոզչության մասին մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնեն Ռուսաստանի հասցեին։
«Եթե կարող եք հերքել այն, ինչ մենք ձեզ տրամադրել ենք, արեք դա։ Բայց մի՛ մերկապարանոց մեղադրեք մեզ քարոզչությամբ զբաղվելու համար, քանի որ մենք հստակ փաստեր ենք տրամադրել»,-նշել է Նեբենզյան։
Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաներից բաղկացած ցանց, որն աշխատել է Պենտագոնի շահերի համար, հայտարարել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը: ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրի շարունակման համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն դուրս է բերվել Ուկրաինայից՝ ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, ասել է նա:
ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեության փաստերի կապակցությամբ չի բացառում կոնսուլտացիաների մեխանիզմի գործարկումը Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակներում, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լրահոս
0