https://arm.sputniknews.ru/20220320/hajastanum-kan-bazmativ-pak-u-dzhvarancaneli-tshanaparhner--39961847.html
Հայաստանում կան բազմաթիվ փակ ու դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստանում կան բազմաթիվ փակ ու դժվարանցանելի ճանապարհներ
Sputnik Արմենիա
Մարտի 20-ի ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր, Գորայք-Սիսիան... 20.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-20T09:36+0400
2022-03-20T09:36+0400
2022-03-20T09:46+0400
ճանապարհ
հայաստան
ձյուն
բուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39395703_13:30:741:439_1920x0_80_0_0_e9e680c30024df1ec6fe7c6405e4c173.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ե՞րբ կդադարեն տեղումները ՀՀ–ում. եղանակի տեսությունԹալինի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Ճամբարակի, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ:Միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, բարձր լեռնային գոտիներում` փակ, տեսանելիությունը` ցածր։Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում առկա է մերկասառույց։ԱԻՆ-ն էլ հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39395703_99:0:684:439_1920x0_80_0_0_d2116d3fc538ae06fceabfdc12091deb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, հայաստան, ձյուն, բուք
ճանապարհ, հայաստան, ձյուն, բուք
Հայաստանում կան բազմաթիվ փակ ու դժվարանցանելի ճանապարհներ
09:36 20.03.2022 (Թարմացված է: 09:46 20.03.2022) Մարտի 20-ի ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ...
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Թալինի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Ճամբարակի, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ:
Միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, բարձր լեռնային գոտիներում` փակ, տեսանելիությունը` ցածր։
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում առկա է մերկասառույց։
ԱԻՆ-ն էլ հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։