https://arm.sputniknews.ru/20220319/yntir-garun-e-saranqmeranq-surenjani-hraparakats-lusankary-irarancum-e-arajacrel-39953398.html
«Ընտիր գարուն է, սառանք–մեռանք». Սուրենյանի հրապարակած լուսանկարը իրարանցում է առաջացրել
«Ընտիր գարուն է, սառանք–մեռանք». Սուրենյանի հրապարակած լուսանկարը իրարանցում է առաջացրել
Sputnik Արմենիա
Օգտատերերը Սուրենյանի գրառման մեկնաբանություններում իրենց բնակավայրերի ձնառատ տեսարաններն են հրապարակել և հումորային գրառումներ արել։ 19.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-19T17:23+0400
2022-03-19T17:23+0400
2022-03-19T17:47+0400
հայաստան
գագիկ սուրենյան
ձյուն
լուսանկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0f/37561661_0:175:1101:794_1920x0_80_0_0_0fa5e6c61b81dc4ab4e2a5536126246a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում Լոռու մարզի Մարգահովիտ (նախկին Բոզգեղ կամ Համզաչիման) գյուղից լուսանկար է հրապարակել։«Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ձյան ծածկը հասնում է 80սմ-ի»,– գրել է Սուրենյանը։Լուսանկարում երևում է, որ ձյան հաստ շերտը ծածկել է բակում կայանված ավտոմեքենաները։Օգտատերերը Սուրենյանի գրառման մեկնաբանություններում իրենց բնակավայրերի ձնառատ տեսարաններն են հրապարակել և հումորային գրառումներ արել։«Ինչ է եղել, ընտիր գարուն է, սառանք–մեռանք»,– գրել է նրանցից մեկը։ Մյուսն էլ «սպառնացել» է` եթե այսպես շարունակվի, կդիմի Հաագայի դատարան։Որոշ օգտատերեր էլ նկատել են, որ առատ տեղումները նաև դրական կողմ ունեն` այս տարի ջրի պակասից բողոք չի լինի։Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումներով` ձմեռային եղանակը Հայաստանում առաջիկա օրերին դեռ կպահպանվի, տեղումներն էլ չեն դադարի։ Մարտի 19-20-ին, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:Երևանում մարտի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0f/37561661_1:0:1060:794_1920x0_80_0_0_20c662dccc6612e2664e02e4535808dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ սուրենյան, ձյուն, լուսանկար
հայաստան, գագիկ սուրենյան, ձյուն, լուսանկար
«Ընտիր գարուն է, սառանք–մեռանք». Սուրենյանի հրապարակած լուսանկարը իրարանցում է առաջացրել
17:23 19.03.2022 (Թարմացված է: 17:47 19.03.2022) Օգտատերերը Սուրենյանի գրառման մեկնաբանություններում իրենց բնակավայրերի ձնառատ տեսարաններն են հրապարակել և հումորային գրառումներ արել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում Լոռու մարզի Մարգահովիտ (նախկին Բոզգեղ կամ Համզաչիման) գյուղից լուսանկար է հրապարակել։
«Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ձյան ծածկը հասնում է 80սմ-ի»,– գրել է Սուրենյանը։
Լուսանկարում երևում է, որ ձյան հաստ շերտը ծածկել է բակում կայանված ավտոմեքենաները։
Օգտատերերը Սուրենյանի գրառման մեկնաբանություններում իրենց բնակավայրերի ձնառատ տեսարաններն են հրապարակել և հումորային գրառումներ արել։
«Ինչ է եղել, ընտիր գարուն է, սառանք–մեռանք»,– գրել է նրանցից մեկը։ Մյուսն էլ «սպառնացել» է` եթե այսպես շարունակվի, կդիմի Հաագայի դատարան։
Որոշ օգտատերեր էլ նկատել են, որ առատ տեղումները նաև դրական կողմ ունեն` այս տարի ջրի պակասից բողոք չի լինի։
Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումներով` ձմեռային եղանակը
Հայաստանում առաջիկա օրերին դեռ կպահպանվի, տեղումներն էլ չեն դադարի։ Մարտի 19-20-ին, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Երևանում մարտի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: