https://arm.sputniknews.ru/20220319/mvoskvan-patrastvum-e-pataskhanel-amn-i-ev-evramiutjan-patzhamijvocnerin-rd-agn-39942508.html
Մոսկվան պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության պատճառով: 19.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-19T13:06+0400
2022-03-19T13:06+0400
2022-03-19T16:12+0400
ռուսաստան
ամն
եվրոպա
պատժամիջոցներ
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների պատասխանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:Միաժամանակ Պարամոնովը նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի ընտրությունը չեն։ Մոսկվան, նրա խոսքով, էներգամատակարարումը երբեք չի օգտագործել որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել ածխաջրածինների մատակարարման իրենց պարտավորությունները:ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Եվրոպայում ռուսների դեմ սկսված պայքարը բացահայտ ռասիզմ է: Նա միաժամանակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ջանքերը, որն Ուկրաինայի իրադրության հարցը հասկանալու և սեփական կարծիքը կազմելու անկեղծ շահագրգռվածություն է դրսևորել։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։
ամն
եվրոպա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, եվրոպա, պատժամիջոցներ, ուկրաինա
ռուսաստան, ամն, եվրոպա, պատժամիջոցներ, ուկրաինա
Մոսկվան պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին. ՌԴ ԱԳՆ
13:06 19.03.2022 (Թարմացված է: 16:12 19.03.2022) Մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների պատասխանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:
«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ և միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ լեգիտիմ պատժամիջոցների ճնշման վերաբերյալ պատասխան պատժամիջոցների հարցը մշակում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը», - նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ Պարամոնովը նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի ընտրությունը չեն։ Մոսկվան, նրա խոսքով, էներգամատակարարումը երբեք չի օգտագործել որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել ածխաջրածինների մատակարարման իրենց պարտավորությունները:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Եվրոպայում ռուսների դեմ սկսված պայքարը բացահայտ ռասիզմ է: Նա միաժամանակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ջանքերը, որն Ուկրաինայի իրադրության հարցը հասկանալու և սեփական կարծիքը կազմելու անկեղծ շահագրգռվածություն է դրսևորել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։