00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լվովում արևմտյան դիվանագետների դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցОфициальный представитель министерства обороны РФ генерал-майор Игорь Конашенков
Официальный представитель министерства обороны РФ генерал-майор Игорь Конашенков - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2022
Բաժանորդագրվել
Սադրանքը ծրագրվել է ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի ճնշումը մեծացնելու համար, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները լրացուցիչ սպառազինություն տրամադրեն Ուկրաինայի օդային տարածքը փակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Ազովի» գումարտակի ազգայնականները ահաբեկչական գործողություններ են ծրագրել Լվովում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դիվանագետների դեմ` դա իբրև ռուս զինվորականների կողմից թիրախավորված հարձակում ներկայացնելու համար։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով` այս սադրանքը ծրագրվել է ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի ճնշումը մեծացնելու համար, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները լրացուցիչ սպառազինություն տրամադրեն Ուկրաինայի օդային տարածքը փակելու համար։
Կոնաշենկովը նշել է, որ այս տեղեկությունները ռուսական կողմին է հաղորդել հատուկ ռազմական գործողության ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր վարչության աշխատակիցը, որը կամավոր հանձնվել է ռուս զինվորականներին։
«Ուզում եմ ընդգծել, որ Կիևի վարչակարգը տեղյակ է ազգայնականների ծրագրերից, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում դրանց իրականացումը կանխելու համար», - ասել է Կոնաշենկովը:
Ռուսական կողմին հանձնված ուկրաինացի զինվորականը տեղեկություններ է փոխանցել Դոնբասի տարածքում դիվերսիոն գործողությունների իրականացմանը մասնակցող բոլոր անձանց վերաբերյալ։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ռուսական զինուժը ճեղքել է ուկրաինական «Այդար» գումարտակի պաշտպանությունը և շուրջ 30 զինյալների ոչնչացրել։
Ամփոփելով վերջին օրվա ռազմական գործողությունների տվյալները` ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է ուկրաինական 59 ռազմական օբյեկտ, Ս-300 համալիրի տեղորոշիչ և հինգ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար»։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 200 անօդաչու թռչող սարք, 1440 տանկ և այլ զրահատեխնիկա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։
Լրահոս
0