https://arm.sputniknews.ru/20220319/hajastani-mi-sharq-hatvatsnerum-iskakan-dzmer-e-vor-tshanaparhnern-en-pak-39938186.html
Հայաստանի մի շարք հատվածներում իսկական ձմեռ է. ո՞ր ճանապարհներն են փակ
Հայաստանի մի շարք հատվածներում իսկական ձմեռ է. ո՞ր ճանապարհներն են փակ
Sputnik Արմենիա
Մի քանի մարզում ձյուն է գալիս, Արագածի տարածաշրջանում բուք է, Վայոց Ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք: Լարսի ռուսական կողմում կրկին բեռնատարներ են... 19.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-19T10:01+0400
2022-03-19T10:01+0400
2022-03-19T10:14+0400
հայաստան
ճանապարհ
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/1020/12/10201211_0:167:1601:1067_1920x0_80_0_0_8e6d4f251ba924f98dc1549e5e99d83d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Վայոց Ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհները տեղ-տեղ պատված են մերկասառույցով:Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է, իսկ Վայոց Ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։«Արցախգազին» արդեն մատակարարվում է. հայտնի է` երբ գազ կունենան Արցախի բնակիչները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1020/12/10201211_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2fb32eb4ec961b3f62c71baef3d3c338.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, ձյուն
հայաստան, ճանապարհ, ձյուն
Հայաստանի մի շարք հատվածներում իսկական ձմեռ է. ո՞ր ճանապարհներն են փակ
10:01 19.03.2022 (Թարմացված է: 10:14 19.03.2022) Մի քանի մարզում ձյուն է գալիս, Արագածի տարածաշրջանում բուք է, Վայոց Ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք: Լարսի ռուսական կողմում կրկին բեռնատարներ են կուտակվել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Վարդենյաց լեռնանցքը, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները:
Վայոց Ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհները տեղ-տեղ պատված են մերկասառույցով:
Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է, իսկ Վայոց Ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:
Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։