https://arm.sputniknews.ru/20220319/chekhiaji-nakhkin-ghekavary-hrazharvel-e-veradardznel-pushkini-medaly-39939563.html
Չեխիայի նախկին ղեկավարը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը
Չեխիայի նախկին ղեկավարը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը
Sputnik Արմենիա
Ուկրաինայի իրադրության ֆոնին Վացլավ Կլաուսին կոչ են արել հրաժարվել Պուշկինի մեդալից: 19.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-19T11:06+0400
2022-03-19T11:06+0400
2022-03-19T11:08+0400
չեխիա
ռուսաստան
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39938987_125:183:1600:1013_1920x0_80_0_0_305ac0cfc8f9f71f6814590c49e375a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը, որը ստացել է 2007 թվականին: Նա այդ մասին ասել է «Лидове новины» թերթին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Կլաուսին կոչ են արել այդ քայլին գնալ Ուկրաինայի իրադրության ֆոնին։ Կլաուսը նաև ընդգծել է, որ մերժում է ռուսական մշակույթի ժխտումը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39938987_446:188:1546:1013_1920x0_80_0_0_11738c1ca0a26e78d9f3c29a64d22be7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեխիա, ռուսաստան, մեդալ
Չեխիայի նախկին ղեկավարը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը
11:06 19.03.2022 (Թարմացված է: 11:08 19.03.2022) Ուկրաինայի իրադրության ֆոնին Վացլավ Կլաուսին կոչ են արել հրաժարվել Պուշկինի մեդալից:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը, որը ստացել է 2007 թվականին: Նա այդ մասին ասել է «Лидове новины» թերթին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Ես երեխայություն եմ համարում այդ մեդալը ցուցադրաբար ինչ-որ մեկին վերադարձնելը։ Ես այդքան չեմ իջնի։ Դրան գնալու համար ինձ պետք է կառափնարան տանեն», - ասել է չեխ քաղաքական գործիչը։
Կլաուսին կոչ են արել այդ քայլին գնալ Ուկրաինայի իրադրության ֆոնին։ Կլաուսը նաև ընդգծել է, որ մերժում է ռուսական մշակույթի ժխտումը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։