00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անտեսե՞լ խնդիրները, թե՞ լուծել. հոգեբանը խորհուրդներ է տալիս սթրեսից խուսափելու համար

© Unsplash / Alex BoydԱրտասվող աղջիկ
Արտասվող աղջիկ - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2022
Արտասվող աղջիկ
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ հայ հասարակությունում նևրոզների և փսիխոզների մակարդակը բարձրանում է։ Նա մի քանի խորհուրդ է տվել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի— Sputnik. Վերջին երկու տարիները բարդ էին ամբողջ աշխարհի համար՝ համավարակ, վատթարացող տնտեսական, ինչպես նաև բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ։ Դա չէր կարող չանդրադառնալ մարդկանց հոգեբանական վիճակի վրա։ Հայերի դեպքում այս ամենին գումարվեց պատերազմն ու հինգ տարի շարունակվող ներքաղաքական լարված իրավիճակը։ Իսկ հիմա ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել, քանի որ ՀՀ քաղաքացիները այդ երկրներում ապրող բազմաթիվ բարեկամներ ու ընկերներ ունեն։
Մի աղջկա պատմություն
Աննան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ վերջին օրերին իր մոտ տագնապի զգացում է առաջացել, վատ է քնում, չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա: Նա կարծում է, որ պատճառը ռուս–ուկրաինական ճգնաժամն է, թեև ինքն այդ երկրներից ոչ մեկում հարազատներ չունի:
«Տեսանյութերն ու լուսանկարները, լրահոսը մեր պատերազմի հետ ասոցիացիաներ են ստեղծում, միանգամից ուզում եմ ինչ-որ տեղ փախչել, վախ ու անսահման մշտական հոգնածություն եմ զգում», - ասաց աղջիկը:
Նա նշեց, որ նման իրավիճակում օգնում են սերիալներն ու գրքերը։ Երբեմն փաբեր է գնում, բայց հետո անհանգստությունը վերադառնում է, ու անորոշության զգացումը չի նահանջում։
Պատերազմից հետո բնակչության 30 տոկոսի մոտ առկա է հետտրավմատիկ սթրեսային խանգարում. Փիլոյան
Փորձագետի կարծիք
Հոգեբան Աննա Գալստյանը կարծում է, որ վերջին երկու տարվա իրադարձությունները, մեղմ ասած, մեր օգտին չեն եղել, ու նկատելի է մեր հասարակությունում տրավմատիկ վարքի շաբլոնները։ Որոշ մարդիկ հեռանում են այլ երկրներ, ոմանք ապատիկ ու չկողմնորոշված վիճակում են։
«Համաճարակը փակեց մեզ մեր տներում ու կողպեց մեր բերանները։ Մարդկանց մոտ առաջ բերեց սահմանափակված լինելու զգացողություն, որևէ բան անելու անկարողություն, անզորություն շատ փոքր ու անտեսանելի ուժի առջև։ Պատերազմը կոտրեց մեր ինքնավստահությունն ու պաշտպանվածության զգացողությունը։ Ռուս-ուկրաինական ճգնաժամը նույնպես անձնական է մեզ համար, քանի որ գրեթե ամեն ընտանիք ունի գոնե մի ազգական կամ ծանոթ, որ ապրում է այդ երկրներից մեկում կամ երկուսում էլ»,– ասաց նա։
Հոգեբանը նշեց, որ նման դեպքում բարձրանում է հասարակությունում ագրեսիայի ու ապատիայի մակարդակը։ Մարդկանց որոշ մասը բռնկուն, կռվարար ու անհանդուրժող է դառնում անգամ ոչ կարևոր հարցերում։ Մյուս մասն էլ` դեպրեսիվ, ներփակված, կամազուրկ։ Ըստ նրա` դա օրինաչափ է մեծ տարերքների ու պատերազմների դեպքում. կանխելը պրակտիկորեն անհնար է, բայց կարելի է վերահսկել իրավիճակը, որ ավելի չբարդանա։
«Ո՛չ սերիալները, ո՛չ խաղերը, ո՛չ ճանապարհորդելը, առավել ևս ծխախոտն ու ալկոհոլը չեն օգնում։ Տալիս են ժամանակավոր լուծում` փախուստ դառը իրականությունից, բայց միևնույնն է` պետք է լինելու իրականություն վերադառնալ, ու դա կարող է ցավոտ լինել»,– ասաց նա։
Հոգեբանի խորհուրդներ
Գալստյանը կարծում է, որ նման իրավիճակներում հարկավոր է նվազեցնել բացասական լուրերի հոսքը սեփական կյանք։ Դրանցից ամբողջովին զրկված լինելը հեռացնում է մարդուն իրականության մեջ ապրելու զգացողությունից։ Եթե քաղաքական գործիչ եք կամ տեղեկատվությունը կապված է աշխատանքի հետ կամ ձեր կյանքի բաղկացուցիչ մասն է, գտեք մարդկանց, որոնք պատրաստ կլինեն լուռ լսել ձեր ներքին վրդովմունքը. դա կթեթևացնի տեղեկատվության բացասական բեռը։
«Պետք է հետաքրքիր, ինֆորմատիվ լուրեր լսել, բայց ոչ էմոցիոնալ։ Եթե շատ զգացմունքային մարդ եք, իրադարձությունների մասին հարցրեք մարդկանցից. լրատվամիջոցները տեղեկությունը սուր են մատուցում», - ասաց նա։
Հոգեբանի կարծիքով՝ առաջնայինը տեղեկությունը զտելն է ու դրական, բայց իրատեսական մտածելը։
«Մտածեք խնդրից դուրս գալու ելքերի մասին, ոչ թե խղճացեք ինքներդ ձեզ, ձեր ազգին, ուրիշներին։ Ազատվեք դատապարտումից, քննադատելուց, դրանք սահմանափակում են ձեր մտածողությունը։ Եթե իրավիճակը ձեր վերահսկողությունից դուրս է, դարդ անելն անիմաստ է։ Հարկավոր է գտնել խնդրի այն մասը, որի վրա դուք կարող եք ազդել ու անեք ձեր մաքսիմալը։ Չանելու դեպքում դուք ձեզ դատապարտում եք երկար ժամանակ դեպրեսիայի, ապատիայի կամ ագրեսիայի գերի դառնալուն, քանի որ ձեզ անզոր եք զգում», - նշեց մասնագետը։
Գալստյանի խոսքով` չի լինում այնպես, որ մարդ սթրեսի չենթարկվի։ Անգամ լավ իրադարձությունները, որոնք նոր են մեզ համար, օրինակ` աշխատանքի ընդունվելը, սթրեսի են ենթարկում։ Կարելի է հարմարվողական մեխանիզմների վրա աշխատել կամ մասնագետի օգնության դիմել։
Բժիշկն ասել է՝ ինչպես է սթրեսն ազդում օրգանիզմի վրա
Լրահոս
0