https://arm.sputniknews.ru/20220319/agnn-mak-mshtakan-hamakargvoghi-pashtvonakatarin-khist-bvoghvoqi-hajtagir-e-nerkajacrel-39950428.html
ՀՀ ԱԳՆ–ն ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել
ՀՀ ԱԳՆ–ն ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել
Sputnik Արմենիա
ԱԳՆ–ն պահանջել է, որ ՄԱԿ–ը քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում չեզոք դիրքորոշումը վերականգնելու ուղղությամբ։ 19.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-19T16:29+0400
2022-03-19T16:29+0400
2022-03-19T16:36+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491384_0:85:1600:985_1920x0_80_0_0_95193d94c2d07bd95ec9f2a6672c9d37.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան այսօր հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։Նշենք, որ մարտի 18-ին Շուշիում նշվել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը։ Քաղաքում ծածանվել է ՄԱԿ–ի դրոշը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491384_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e25ed34cd7e8d9aa7e3b1a6d2265210b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՀՀ ԱԳՆ–ն ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել
16:29 19.03.2022 (Թարմացված է: 16:36 19.03.2022) ԱԳՆ–ն պահանջել է, որ ՄԱԿ–ը քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում չեզոք դիրքորոշումը վերականգնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան այսօր հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ
մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։
Նշենք, որ մարտի 18-ին Շուշիում նշվել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը։ Քաղաքում ծածանվել է ՄԱԿ–ի դրոշը։