https://arm.sputniknews.ru/20220318/teghi-e-unecel-azb-i-ajakcutjamb-mshakvats-heravar-usucman-hartaki-shnvorhandesy-39922663.html
Տեղի է ունեցել ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը
Տեղի է ունեցել ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը
Sputnik Արմենիա
Հեռավար ուսուցման հարթակն ունի ուսուցիչների, աշակերտների, ծնողների և դպրոցի վարչական ղեկավարության համար նախատեսված բաժիններ: 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T17:44+0400
2022-03-18T17:44+0400
2022-03-18T17:44+0400
հեռավար ուսուցում
դպրոց
ժաննա անդրեասյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ասիական զարգացման բանկ (ազբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39919456_0:83:1600:983_1920x0_80_0_0_10267630c7fe0f152e41ae6fabae76e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը հնարավորություն կտա էապես բարելավել կրթության ոլորտի զարգացման տեմպերը։Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Այս մասին հարթակի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։Փոխնախարարի խոսքով` կորոնավիրուսի համավարակի առաջնային փուլում ամբողջ աշխարհում ավելի քան 1.5 մլրդ երեխա տևական ժամանակ չի կարողացել կրթություն ստանալ: Հայաստանում 12 շաբաթով երեխաները դուրս են մնացել կրթական գործընթացից, այն դեպքում, երբ տնտեսական ավելի զարգացած համակարգեր ունեցող երկրներում ընդհատման ցուցանիշը հասել է ավելի քան 30 շաբաթի:Անդրեասյանը նշել է նաև, որ մինչև համավարակը ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել էր հեռավար ուսուցման փորձնական ծրագիր` հեռավոր բնակավայրերի դպրոցներում մասնագետների պակասի պատճառով որոշ առարկաների դասավանդումն ապահովելու նպատակով: Այդ ընթացքում թվային գործիքների վերամշակման և արդյունավետ կիրառման առումով մի շարք խնդիրներ ի հայտ բերվեցին:«Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ էապես փոխվել են ուսուցիչների թվային հմտություններն ու տեխնոլոգիական կարողությունները: Եթե 2020 թվականի սկզբին հեռավար ուսուցման տեխնոլոգիաներից օգտվող ուսուցիչներ գրեթե չկային, այսօր ուսուցիչների զգալի մասը արդեն տիրապետում է անհրաժեշտ հմտությունների նվազագույն մակարդակին, որոնք բարելավման անհրաժեշտություն ունեն: Եթե 2020 թվականի սկզբին հանրակրթության չափորոշչին համապատասխան հայալեզու էլեկտրոնային բովանդակությունը խիստ սակավ էր, այսօր արդեն մենք ունենք տարբեր առարկաներից հազարավոր տեսադասեր` նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ»,- նշել է փոխնախարարը։Նրա խոսքով` հեռավար կրթության շնորհիվ այսօր ուսուցիչների պակաս ունեցող ավելի քան 50 դպրոցում ապահովվում է համապատասխան առարկաների դասավանդումը մենթոր դպրոցների ուսուցիչների միջոցով:Թվայնացվել է նաև դպրոցների փաստաթղթաշրջանառությունը. այս տարվանից էլեկտրոնային եղանակով կտրամադրվեն նաև ավարտական փաստաթղթերը:ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին շեշտել է` իրենք ուրախ են աջակցել Հայաստանի կառավարությանը՝ նորարար թվային տեխնոլոգիաների մշակման հարցում:Այնուհետև «Ֆյուչր Սըլուշնս» ՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են նոր հարթակի էլեկտրոնային բովանդակային մշակման աշխատանքները, ներկայացրել են հարթակի գործունեությունը` իր բաժիններով: Հեռավար ուսուցման հարթակն ունի ուսուցիչների, աշակերտների, ծնողների և դպրոցի վարչական ղեկավարության համար նախատեսված բաժիններ: Հարթակի մշակման շրջանակում կատարվել է նաև 7-9-րդ դասարանների «Քիմիա, «Ֆիզիկա», «Երկրաչափություն» և «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի թվայնացում:Նոր հարթակի տեխնիկական սպասարկման իրականացումն Ասիական զարգացման բանկի կողմից կփոխանցվի ԿՏԱԿ-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39919456_90:0:1511:1066_1920x0_80_0_0_33df3cd064c15cd073da0fc54ba4cd24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեռավար ուսուցում, դպրոց, ժաննա անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ասիական զարգացման բանկ (ազբ)
հեռավար ուսուցում, դպրոց, ժաննա անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ասիական զարգացման բանկ (ազբ)
Տեղի է ունեցել ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը
Հեռավար ուսուցման հարթակն ունի ուսուցիչների, աշակերտների, ծնողների և դպրոցի վարչական ղեկավարության համար նախատեսված բաժիններ:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը հնարավորություն կտա էապես բարելավել կրթության ոլորտի զարգացման տեմպերը։
Այս մասին հարթակի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարի խոսքով` կորոնավիրուսի համավարակի առաջնային փուլում ամբողջ աշխարհում ավելի քան 1.5 մլրդ երեխա տևական ժամանակ չի կարողացել կրթություն ստանալ: Հայաստանում 12 շաբաթով երեխաները դուրս են մնացել կրթական գործընթացից, այն դեպքում, երբ տնտեսական ավելի զարգացած համակարգեր ունեցող երկրներում ընդհատման ցուցանիշը հասել է ավելի քան 30 շաբաթի:
Անդրեասյանը նշել է նաև, որ մինչև համավարակը ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել էր հեռավար ուսուցման փորձնական ծրագիր` հեռավոր բնակավայրերի դպրոցներում մասնագետների պակասի պատճառով որոշ առարկաների դասավանդումն ապահովելու նպատակով: Այդ ընթացքում թվային գործիքների վերամշակման և արդյունավետ կիրառման առումով մի շարք խնդիրներ ի հայտ բերվեցին:
«Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ էապես փոխվել են ուսուցիչների թվային հմտություններն ու տեխնոլոգիական կարողությունները: Եթե 2020 թվականի սկզբին հեռավար ուսուցման տեխնոլոգիաներից օգտվող ուսուցիչներ գրեթե չկային, այսօր ուսուցիչների զգալի մասը արդեն տիրապետում է անհրաժեշտ հմտությունների նվազագույն մակարդակին, որոնք բարելավման անհրաժեշտություն ունեն:
Եթե 2020 թվականի սկզբին հանրակրթության չափորոշչին համապատասխան հայալեզու էլեկտրոնային բովանդակությունը խիստ սակավ էր, այսօր արդեն մենք ունենք տարբեր առարկաներից հազարավոր տեսադասեր` նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ»,- նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով` հեռավար կրթության շնորհիվ այսօր ուսուցիչների պակաս ունեցող ավելի քան 50 դպրոցում ապահովվում է համապատասխան առարկաների դասավանդումը մենթոր դպրոցների ուսուցիչների միջոցով:
Թվայնացվել է նաև դպրոցների փաստաթղթաշրջանառությունը. այս տարվանից էլեկտրոնային եղանակով կտրամադրվեն նաև ավարտական փաստաթղթերը:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին շեշտել է` իրենք ուրախ են աջակցել Հայաստանի կառավարությանը՝ նորարար թվային տեխնոլոգիաների մշակման հարցում:
Այնուհետև «Ֆյուչր Սըլուշնս» ՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են նոր հարթակի էլեկտրոնային բովանդակային մշակման աշխատանքները, ներկայացրել են հարթակի գործունեությունը` իր բաժիններով:
Հեռավար ուսուցման հարթակն ունի ուսուցիչների, աշակերտների, ծնողների և դպրոցի վարչական ղեկավարության համար նախատեսված բաժիններ: Հարթակի մշակման շրջանակում կատարվել է նաև 7-9-րդ դասարանների «Քիմիա, «Ֆիզիկա», «Երկրաչափություն» և «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի թվայնացում:
Նոր հարթակի տեխնիկական սպասարկման իրականացումն Ասիական զարգացման բանկի կողմից կփոխանցվի ԿՏԱԿ-ին: