00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սի Ծինփինը խոսել է Բայդենի հետ ու պարզաբանել Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՉինաստանի նախագահ Սի Ցզինպինը
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սի Ցզինպինը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին ջանքեր գործադրել համաշխարհային խաղաղության ու հանգստության հաստատման համար:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ուկրաինայի հակամարտությունն ու դիմակայությունը ոչ ոքի ձեռնտու չեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում, որը տևել է 2 ժամ։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամն այն չէ, ինչ Պեկինը կցանկանար տեսնել: «Բախումներն ու դիմակայությունը ոչ մեկին ձեռնտու չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը միջազգային հանրության ամենաարժեքավոր հարստությունն են», - ասել է նա։
Սի Ծինփինը նաև կոչ է արել Բայդենին ջանքեր գործադրել համաշխարհային խաղաղության և հանգստության պահպանման համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը չինացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում խնդրել է նրան ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը դադարեցվի: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ի նախագահը «ճիշտ դիրքորոշում կունենա»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Բայդենը կզգուշացնի Չինաստանի առաջնորդին պատասխանատվության մասին, եթե նա աջակցություն ցուցաբերվի Ռուսաստանին Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում բոլոր երկրներին, «հատկապես այն երկրներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
Լրահոս
0