https://arm.sputniknews.ru/20220318/rusastany-gvojatevelu-e-chnajats-patzhamijvocnerin-lavrvov-39904213.html
Ռուսաստանը գոյատևելու է` չնայած պատժամիջոցներին. Լավրով
Ռուսաստանը գոյատևելու է` չնայած պատժամիջոցներին. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանը հիմա իր համար գլխավոր եզրակացությունն է արել՝ պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա։ 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T13:12+0400
2022-03-18T13:12+0400
2022-03-18T13:13+0400
ռուսաստան
սերգեյ լավրով
արևմուտք
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39103444_0:0:3029:1703_1920x0_80_0_0_ea32e3dfbe738766a61cce3bebcefbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանն արդեն սովոր է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներին։ RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա վստահեցրել է, որ չնայած պատժամիջոցներին` Ռուսաստանը գոյատևելու է։Նախարարը նշել է, որ նախագահն ու կառավարությունը միջոցներ են մշակում Ռուսաստանի տնտեսության ամրապնդման, աճի, տնտեսական կուրսի ճշգրտման ուղղությամբ՝ նոր հանգամանքներին հարմարվելու համար։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39103444_102:0:2833:2048_1920x0_80_0_0_a159e4aff11ad34752abc68ef9fec40f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ լավրով, արևմուտք, պատժամիջոցներ
ռուսաստան, սերգեյ լավրով, արևմուտք, պատժամիջոցներ
Ռուսաստանը գոյատևելու է` չնայած պատժամիջոցներին. Լավրով
13:12 18.03.2022 (Թարմացված է: 13:13 18.03.2022) Ռուսաստանը հիմա իր համար գլխավոր եզրակացությունն է արել՝ պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանն արդեն սովոր է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներին։ RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա վստահեցրել է, որ չնայած պատժամիջոցներին` Ռուսաստանը գոյատևելու է։
Նախարարը նշել է, որ նախագահն ու կառավարությունը միջոցներ են մշակում Ռուսաստանի տնտեսության ամրապնդման, աճի, տնտեսական կուրսի ճշգրտման ուղղությամբ՝ նոր հանգամանքներին հարմարվելու համար։
«2014 թվականից հետո մենք սկսեցինք փորձ ձեռք բերել, որը մեզ թույլ տվեց ապավինել սեփական ուժերին: Եվ այս պատմական ժամանակաշրջանից ամենակարևորն այն է, որ իսպառ ոչնչացել է պատրանքը, թե մենք կարող ենք հույս դնել արևմտյան գործընկերների վրա»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանն այժմ կարող է հույս դնել միայն իր և այն դաշնակիցների վրա, որոնք կմնան իր կողքին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։