https://arm.sputniknews.ru/20220318/rusakan-zlm-neri-nkatmamb-arevmutqi-khtrakanutjuny-teghekatvakan-ahabekchutjun-e-lavrvov-39906749.html
Ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ Արևմուտքի խտրականությունը տեղեկատվական ահաբեկչություն է. Լավրով
Ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ Արևմուտքի խտրականությունը տեղեկատվական ահաբեկչություն է. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ RT-ն ու Sputnik-ն արդեն տևական ժամանակ ճնշումների են ենթարկվում Արևմուտքում։ 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T14:07+0400
2022-03-18T14:07+0400
2022-03-18T14:08+0400
սերգեյ լավրով
զլմ
արևմուտք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906209_0:0:3072:1728_1920x0_80_0_0_26c2e57de0726950177b8236ee8b7b1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկատվական ահաբեկչություն է անվանել արևմտյան երկրների խտրական վերաբերմունքը ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։RT-ին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ այդ ալիքը, ինչպես նաև Sputnik գործակալությունը վաղուց են իրենց վրա զգում արևմտյան խտրականության հետևանքները։Պարտավորությունների խախտման մեկ այլ օրինակ էլ, ըստ Լավրովի, Լոնդոնում կազմակերպված ԶԼՄ-ների ազատության համաժողովն է, որին ռուսական կողմն անգամ հրավիրված չի եղել, ոչ մի ռուսական լրատվամիջոցի թույլ չի տրվել ներկա լինել այդ միջոցառմանը։«Ռուսաստանը վաղուց է հասկացել, որ Արևմուտքի համար իրականում անկախ լրատվամիջոց հասկացություն չկա։ ԱՄՆ-ում միայն Fox News-ն է փորձում այլընտրանքային ինչ-որ տեսակետ ներկայացնել։ Եթե նայեք այլ հեռուստաալիքներ, լրատվամիջոցներ ու սոցիալական ցանցեր, կտեսնեք, որ գրաքննությունն այժմ էլ շարունակվում է»,- ասել է Լավրովը։Նախարարը տեղի ունեցողն անվանել է պատերազմ, որտեղ կիրառվում են տեղեկատվական ահաբեկչության մեթոդներ։Ռուսաստանը գոյատևելու է` չնայած պատժամիջոցներին. Լավրով
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906209_341:0:3072:2048_1920x0_80_0_0_25a4bcb22afb978215ab6081bf403331.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, զլմ, արևմուտք, ռուսաստան
սերգեյ լավրով, զլմ, արևմուտք, ռուսաստան
Ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ Արևմուտքի խտրականությունը տեղեկատվական ահաբեկչություն է. Լավրով
14:07 18.03.2022 (Թարմացված է: 14:08 18.03.2022) Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ RT-ն ու Sputnik-ն արդեն տևական ժամանակ ճնշումների են ենթարկվում Արևմուտքում։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկատվական ահաբեկչություն է անվանել արևմտյան երկրների խտրական վերաբերմունքը ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։
RT-ին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ այդ ալիքը, ինչպես նաև Sputnik գործակալությունը վաղուց են իրենց վրա զգում արևմտյան խտրականության հետևանքները։
«RT-ն և Sputnik-ը արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր երկրներում սահմանափակումների են բախվում։ Օրինակ՝ նրանց թույլ չեն տվել մասնակցել Ելիսեյան պալատի ճեպազրույցներին։ Երբ մեր ֆրանսիացի գործընկերների ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ դա հակասում է ԵԱՀԿ նորմերին ու կանոններին, նրանք հերքեցին դա` ասելով, որ տեղեկատվության հասանելիությունը վերաբերում է միայն լրատվամիջոցներին, իսկ RT-ն ու Sputnik-ը լրատվամիջոցներ չեն, այլ քարոզչական գործիքներ»,- ասել է արտգործնախարարը։
Պարտավորությունների խախտման մեկ այլ օրինակ էլ, ըստ Լավրովի, Լոնդոնում կազմակերպված ԶԼՄ-ների ազատության համաժողովն է, որին ռուսական կողմն անգամ հրավիրված չի եղել, ոչ մի ռուսական լրատվամիջոցի թույլ չի տրվել ներկա լինել այդ միջոցառմանը։
«Ռուսաստանը վաղուց է հասկացել, որ Արևմուտքի համար իրականում անկախ լրատվամիջոց հասկացություն չկա։ ԱՄՆ-ում միայն Fox News-ն է փորձում այլընտրանքային ինչ-որ տեսակետ ներկայացնել։ Եթե նայեք այլ հեռուստաալիքներ, լրատվամիջոցներ ու սոցիալական ցանցեր, կտեսնեք, որ գրաքննությունն այժմ էլ շարունակվում է»,- ասել է Լավրովը։
Նախարարը տեղի ունեցողն անվանել է պատերազմ, որտեղ կիրառվում են տեղեկատվական ահաբեկչության մեթոդներ։