https://arm.sputniknews.ru/20220318/rd-zun-mariupvolum-seghmum-e-shrjapakman-oghaky-pn-39901043.html
ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում սեղմում է շրջափակման օղակը. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում սեղմում է շրջափակման օղակը. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։ 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T12:10+0400
2022-03-18T12:10+0400
2022-03-18T12:12+0400
ուկրաինա
ռուսաստան
իգոր կոնաշենկով
մարիուպոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097164_0:0:3000:1688_1920x0_80_0_0_6faeec38bca274fbda9ca91bc2477af4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության ԶՈւ–ն սեղմում է Մարիուպոլում շրջափակման օղակը և պայքարում ազգայնականների դեմ։ Այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Նրա խոսքով` ռուս զինվորականներն անցած գիշեր ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ–2»։Կոնաշենկովի խոսքով` օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան ռազմական 81 օբյեկտ է խոցել Ուկրաինայում, այդ թվում՝ հրթիռային 4 համալիր, հրամանատարական 3 կետ, զինամթերքի 8 պահեստ և ռազմական տեխնիկայի կուտակման 28 վայր։Գեներալի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 183 անօդաչու թռչող սարք, 1406 տանկ և այլ զրահատեխնիկա, 138 բազմակի հրթիռահրետանային կայանք, 535 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1197 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ԼԺՀ զորքերը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ազատագրել են հանրապետության տարածքի ավելի քան 90%-ը։«Այժմ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները ոչնչացնում են ազգայնականների ցրված խմբերը Ռուբիժնե ազատագրված բնակավայրի հարավային ծայրամասերում»,- ասել է նա։Խոսելով ԴԺՀ-ում աշխարհազորայինների և ռուսական բանակի առաջխաղացման մասին՝ գեներալը նշել է, որ զորքերի խմբին հաջողվել է մեկ օրում առաջ շարժվել 16 կիլոմետր, վերահսկողության տակ վերցնել Զոլոտայա Նիվա, Նովոդոնեցկոե, Նովոմայսկոյե և Պրեչիստովկա բնակավայրերը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։ՌԴ ԶՈւ–ն ապահովել է շուրջ 43 հազար մարդու տարհանումը Մարիուպոլից
ուկրաինա
մարիուպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097164_289:0:2956:2000_1920x0_80_0_0_919464cf4ad40527a6055d1510383760.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով, մարիուպոլ
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով, մարիուպոլ
ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում սեղմում է շրջափակման օղակը. ՊՆ
12:10 18.03.2022 (Թարմացված է: 12:12 18.03.2022) ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության ԶՈւ–ն սեղմում է Մարիուպոլում շրջափակման օղակը և պայքարում ազգայնականների դեմ։ Այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլի կենտրոնում մարտեր են ընթանում»,- ասել է գեներալ-մայորը և ավելացրել, որ գործողությանը մասնակցում են նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները։
Նրա խոսքով` ռուս զինվորականներն անցած գիշեր ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ–2»։
Կոնաշենկովի խոսքով` օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան ռազմական 81 օբյեկտ է խոցել Ուկրաինայում, այդ թվում՝ հրթիռային 4 համալիր, հրամանատարական 3 կետ, զինամթերքի 8 պահեստ և ռազմական տեխնիկայի կուտակման 28 վայր։
Գեներալի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 183 անօդաչու թռչող սարք, 1406 տանկ և այլ զրահատեխնիկա, 138 բազմակի հրթիռահրետանային կայանք, 535 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1197 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ԼԺՀ զորքերը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ազատագրել են հանրապետության տարածքի ավելի քան 90%-ը։
«Այժմ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները ոչնչացնում են ազգայնականների ցրված խմբերը Ռուբիժնե ազատագրված բնակավայրի հարավային ծայրամասերում»,- ասել է նա։
Խոսելով ԴԺՀ-ում աշխարհազորայինների և ռուսական բանակի առաջխաղացման մասին՝ գեներալը նշել է, որ զորքերի խմբին հաջողվել է մեկ օրում առաջ շարժվել 16 կիլոմետր, վերահսկողության տակ վերցնել Զոլոտայա Նիվա, Նովոդոնեցկոե, Նովոմայսկոյե և Պրեչիստովկա բնակավայրերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։