https://arm.sputniknews.ru/20220318/putini-u-zelensku-handipman-masin-khvoseluc-araj-petq-e-hastatel-pajmanagiry-medinski-39930413.html
Պուտինի ու Զելենսկու հանդիպման մասին խոսելուց առաջ պետք է հաստատել պայմանագիրը. Մեդինսկի
Պուտինի ու Զելենսկու հանդիպման մասին խոսելուց առաջ պետք է հաստատել պայմանագիրը. Մեդինսկի
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին պատասխանել է հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է մոտ ապագայում: 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T20:31+0400
2022-03-18T20:31+0400
2022-03-18T21:08+0400
վլադիմիր մեդինսկի
բանակցություն
ուկրաինա
ռուսաստան
դոնբաս
պատերազմ
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1b/39169991_0:75:1600:975_1920x0_80_0_0_0d8c28262f97548385f9a851933bd4b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի տեքստը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։Մեկնաբանելով բանակցային գործընթացը՝ Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան ու Կիևն Ուկրաինայի ապառազմականացման հարցում «մոտավորապես կես ճամփին են»:Կողմերի բանակցային դիրքորոշումների առաջխաղացումն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի դենացիֆիկացիան ու ապառազմականացումը, նրա խոսքով, կարելի է տարբեր կերպ գնահատել:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1b/39169991_88:0:1453:1024_1920x0_80_0_0_cb674e1f08f812de3dfed31ee7293c5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր մեդինսկի, բանակցություն, ուկրաինա, ռուսաստան, դոնբաս, պատերազմ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
վլադիմիր մեդինսկի, բանակցություն, ուկրաինա, ռուսաստան, դոնբաս, պատերազմ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
Պուտինի ու Զելենսկու հանդիպման մասին խոսելուց առաջ պետք է հաստատել պայմանագիրը. Մեդինսկի
20:31 18.03.2022 (Թարմացված է: 21:08 18.03.2022) ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին պատասխանել է հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է մոտ ապագայում:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի տեքստը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ես բացարձակապես պատրաստ չեմ դա մեկնաբանել։ Ասեմ միայն, որ ղեկավարների հանդիպման մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է, որ բանակցողների պատվիրակությունները նախապատրաստեն և համաձայնեցնեն պայմանագրի տեքստը։ Դրանից հետո մեր առաջարկների վերաբերյալ պայմանագրի տեքստը պետք է նախաստորագրվի արտգործնախարարների կողմից, համապատասխանաբար հաստատվի կառավարությունների կողմից։ Միայն դրանից հետո իմաստ ունի խոսել գագաթնաժողովի մասին», - ասել է նա։
Մեկնաբանելով բանակցային գործընթացը՝ Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան ու Կիևն Ուկրաինայի ապառազմականացման հարցում «մոտավորապես կես ճամփին են»:
Կողմերի բանակցային դիրքորոշումների առաջխաղացումն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի դենացիֆիկացիան ու ապառազմականացումը, նրա խոսքով, կարելի է տարբեր կերպ գնահատել:
«Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, կասեի` 50/50 է։ Բանն այն է, որ ես լիազորված չեմ բացահայտել բանակցությունների որևէ մանրամասն ու չեմ անի դա։ Ո՛չ կոնկրետ թվեր, ո՛չ բանակցող կողմերի փաստարկները։ Բայց այդ մասով մենք մոտավորապես կես ճանապարհին ենք», - նշել է ռուսական պատվիրակության ղեկավարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։