00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լատվիան, Լիտվան և Էստոնիան արտաքսում են ռուս դիվանագետներին

© Photo : Tommi SelanderՏալլին
Տալլին - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Տալլին
Բաժանորդագրվել
Լատվիան և Էստոնիան արտաքսում են ռուսական դեսպանատ երեքական աշխատակցի, իսկ Լիտվան persona non grata-ն է հայտարարել չորսին:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի— Sputnik. Մերձբալթյան հանրապետությունները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, արտաքսում են Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատճառների ձևակերպումները սպասելի էին. Լատվիայի և Լիտվայի ԱԳՆ-ները նշում են«դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեության» պատճառով, իսկ էստոնական գերատեսչությունը դիվանագետներին մեղադրում է իբր երկրի «անվտանգության խաթարման» և «քարոզչության տարածման» մեջ:
«Էստոնիան արտաքսում է Տալլինում Ռուսաստանի դեսպանատան երեք դիվանագիտական աշխատակցի, որոնք խախտել են Վիեննայի կոնվենցիան։ Նրանք ուղղակի և ակտիվ կերպով խափանել են Էստոնիայի անվտանգությունը և քարոզչություն են տարածել, որն արդարացնում է Ռուսաստանի անօրինական ռազմական գործողությունները», - ասված է ԱԳՆ-ի Twitter-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեք երկրների որոշումները համաձայնեցված են եղել։
Ավելի վաղ Բուլղարիան հայտարարել էր 10 ռուս դիվանագետների persona non grata հայտարարելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
Լրահոս
0