https://arm.sputniknews.ru/20220318/khist-jvokatavari-derum-galustjany-nkarahanvel-e-rusakan-nvor-mankakan-filmum-39919588.html
Խիստ ջոկատավարի դերում. Գալուստյանը նկարահանվել է ռուսական նոր մանկական ֆիլմում
Խիստ ջոկատավարի դերում. Գալուստյանը նկարահանվել է ռուսական նոր մանկական ֆիլմում
Sputnik Արմենիա
Գալուստյանի հետևորդները գրել են, որ շատ են հավանել ֆիլմի թրեյլերը և անհամբեր սպասում են, թե երբ է ֆիլմը բարձրանալու մեծ էկրաններին։ 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T16:58+0400
2022-03-18T16:58+0400
2022-03-18T17:02+0400
միխայիլ գալուստյան
ֆիլմ
ճամբար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26665414_0:0:2933:1649_1920x0_80_0_0_61a57126a566489bcf5132c018a18b30.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայտնի երգիծաբան և դերասան Միխայիլ Գալուստյանը նկարահանվել է ռուսական նոր մանկական ֆիլմում, որի դերասանական կազմը հիմնականում երեխաներ են։ Գալուստյանը «Արտեկ» ֆիլմի թրեյլերը հրապարակել է Instagram-ի իր էջում։«Շատ շուտով նոր մանկական ֆիլմ` երեխաների համար, երեխաների մասնակցությամբ ։ Ֆիլմում հանդես եմ գալիս թե որպես դերասան, թե որպես պրոդյուսեր»,–գրել է Գալուստյանը։Նա հետևորդներից հարցրել է, թե արդյոք հավանում են ֆիլմի թրեյլերը և նրանցից ովքեր են եղել մանկական ճամբարում։Ըստ ֆիլմի թրեյլերի, «Արտեկ» մանկական ճամբարում կա մի ծառ, որը, ըստ լեգենդի, կարող է կատարել բոլոր նվիրական երազանքները։ Մի խումբ երեխաներ հայտնվում են այդ ճամբարում և ծառի օգնությամբ տեղափոխվում են 1988 թվական։ Գալուստյանը այդ ճամբարի շատ խիստ ջոկատավարն է։ Այստեղ երեխաները հանդիպում են իրենց ծնողներին, որոնք, ըստ սցենարի, դեռ 10 տարեկան են։ Երեխաները շատ կարճ ժամանակ ունեն ապագա վերադառնալու համար, հակառակ պարագայում կմնան անցյալում։Ֆիլմը շուտով հասանելի կլինի ռուսաստանյան կինոթատրոններում։Գալուստյանի հետևորդները գրել են, որ շատ են հավանել ֆիլմի թրեյլերը և մեծ հաճույքով իրենց երեխաների հետ կգնան ֆիլմը դիտելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26665414_61:0:2792:2048_1920x0_80_0_0_22d4099e43b5c6e45165518d5ae7ff30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ գալուստյան, ֆիլմ, ճամբար
միխայիլ գալուստյան, ֆիլմ, ճամբար
Խիստ ջոկատավարի դերում. Գալուստյանը նկարահանվել է ռուսական նոր մանկական ֆիլմում
16:58 18.03.2022 (Թարմացված է: 17:02 18.03.2022) Գալուստյանի հետևորդները գրել են, որ շատ են հավանել ֆիլմի թրեյլերը և անհամբեր սպասում են, թե երբ է ֆիլմը բարձրանալու մեծ էկրաններին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայտնի երգիծաբան և դերասան Միխայիլ Գալուստյանը նկարահանվել է ռուսական նոր մանկական ֆիլմում, որի դերասանական կազմը հիմնականում երեխաներ են։ Գալուստյանը «Արտեկ» ֆիլմի թրեյլերը հրապարակել է
Instagram-ի իր էջում։
«Շատ շուտով նոր մանկական ֆիլմ` երեխաների համար, երեխաների մասնակցությամբ ։ Ֆիլմում հանդես եմ գալիս թե որպես դերասան, թե որպես պրոդյուսեր»,–գրել է Գալուստյանը։
Նա հետևորդներից հարցրել է, թե արդյոք հավանում են ֆիլմի թրեյլերը և նրանցից ովքեր են եղել մանկական ճամբարում։
Ըստ ֆիլմի թրեյլերի, «Արտեկ» մանկական ճամբարում կա մի ծառ, որը, ըստ լեգենդի, կարող է կատարել բոլոր նվիրական երազանքները։ Մի խումբ երեխաներ հայտնվում են այդ ճամբարում և ծառի օգնությամբ տեղափոխվում են 1988 թվական։ Գալուստյանը այդ ճամբարի շատ խիստ ջոկատավարն է։ Այստեղ երեխաները հանդիպում են իրենց ծնողներին, որոնք, ըստ սցենարի, դեռ 10 տարեկան են։ Երեխաները շատ կարճ ժամանակ ունեն ապագա վերադառնալու համար, հակառակ պարագայում կմնան անցյալում։
Ֆիլմը շուտով հասանելի կլինի ռուսաստանյան կինոթատրոններում։
Գալուստյանի հետևորդները գրել են, որ շատ են հավանել ֆիլմի թրեյլերը և մեծ հաճույքով իրենց երեխաների հետ կգնան ֆիլմը դիտելու։