00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Էդգար Ղազարյան
Սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլորին առանձին ենք դիմել․Ղազարյան
19:08
2 ր
Արմեն Սիմոնյան
Մեր մոտեցումն այն է, որ Երեւանի տրանսպորտը չպետք է մտնի այլ բնակավայր․Սիմոնյան
19:11
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից Արցախ գնացող գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԳազատար խողովակ
Գազատար խողովակ  - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Գազատար խողովակ . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանից Արցախ գնացող գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բոլոր բաժանորդներին հորդորում են պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:
Գազի խողովակներ` Նիկոլ Փաշինյանի համար. ցուցարարները նաև վարչապետին «նվեր» տվեցին
Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցություններիշնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Լրահոս
0