00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատում ենք «անիվների վրա». պարզ չէ` կթանկանա՞ն արդյոք հավի միսն ու ձուն

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Ստեփանյանը
Սերգեյ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Սերգեյ Ստեփանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արտադրողները 1 շաբաթվա պահուստային կեր ունեն, խոշոր կերարտադրողների պաշարներն էլ 1-1.5 ամսվա են։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ավելի քան 1 շաբաթ է, ինչ ամբողջ երկրի ձվի արտադրությունը կախված է բացարձակապես ներկրումից։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ դեռ չգիտեն, թե Զատիկին ինչ գին կունենա ձուն, սակայն ձգտում են, որպեսզի օպտիմալ գնով շուկա մտնեն։
«Տարեկան օգտագործվում է 140 000-150 000 տոննա համակցված կեր, դրա 80 տոկոսը հատիկաֆուրաժ է, որը մենք ներկրում ենք Ռուսաստանից, Ուկրաինայից, ու այսօր արդեն լուրջ խնդիրներ է առաջանում»,– նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով` արդեն 14 օր է, որ Լարսում միայն տվյալ ոլորտի արտադրողների 30 մեքենա է կանգնած։ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը նաև շեշտեց, որ 2 օր առաջ մի քանի մեքենա հետ է գնացել ու դատարկել են։
«Մենք այս ամենից հետո երեկ ստիպված պատրաստի համակցված կեր գնեցինք, ինչը մեզ վրա 30-35 տոկոսով ավելի թանկ է նստում։ Եթե արագ վերլուծենք իրավիճակը` մենք չենք կարողանում ընթացիկ կամ սպասվելիք ինքնարժեք ունենալ, նշանակում է` աշխատում ենք «անիվների վրա»»,– ասաց Ստեփանյանը։
Մասնագետը շեշտեց, որ անցած տարի արտադրողները կարողացել են նախապես պահանջվածից ավելի գլխաքանակներ ներկրել, որպեսզի հնարավոր լինի Զատիկին ժողովրդին նորմալ գնով հավի միս ու ձու մատակարարել։ 2022 թվականի հունվար ամսին այս ամենից հետո գերարտադրություն է եղել, սակայն կառավարությունից օգնություն չեն ստացել, ինչը Ստեփանյանը խիստ անհրաժեշտ է համարում։
«Այսօր արդեն արտադրողները 1 շաբաթվա պահուստային կեր ունեն, խոշոր կերարտադրողների պաշարներն էլ 1-1.5 ամսվա են։ Դրանք արդեն լիմիտավորված են։ Ամենաշատը կտուժեն փոքր, միջին արտադրողները, որոնք պաշարներ չունեն»,– նշեց նա։
Հարցին, արդյոք կարող են այդ ընկերությունները կանգնել փակվելու վտանգի առաջ, Ստեփանյանը չցանկացավ հստակ որևէ բան ասել։ Մտածում են, որ ամենավատ սցենարը կարող է լինել այն, որ անհուսալի իրավիճակի դեպքում գուցե ձեռք տան գլխաքանակին ու պարտադիր մորթ կազմակերպեն։
Ընդհանուր առմամբ 56 ֆերմերային տնտեսություն է գործում ՀՀ–ում, որոնք ոչ մասնագիտացված են, 10-11 մասնագիտացված ձու արտադրող տնտեսություն կա և 8–ը խոշոր միս արտադրող տնտեսություն։
ԿԲ–ն փորձում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսով
Լրահոս
0