https://arm.sputniknews.ru/20220318/aghajanjany-datapartel-e-shushium-adrbejani-kazmakerpats-mijvocarmany-mak-i-masnakcutjuny-39930059.html
Աղաջանյանը դատապարտել է Շուշիում Ադրբեջանի կազմակերպած միջոցառմանը ՄԱԿ-ի մասնակցությունը
Աղաջանյանը դատապարտել է Շուշիում Ադրբեջանի կազմակերպած միջոցառմանը ՄԱԿ-ի մասնակցությունը
Sputnik Արմենիա
Աղաջանյանի խոսքով՝ միջոցառումը հակասում է ՄԱԿ-ի գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց... 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T20:15+0400
2022-03-18T20:15+0400
2022-03-18T20:23+0400
շուշի
էդուարդ աղաջանյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ադրբեջան
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28579368_0:0:1600:901_1920x0_80_0_0_1785b6ca6c1c38553c3a688b1c42bd57.jpg
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիայի հետ հանդիպմանը դատապարտել է ՄԱԿ–ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությունն այն համատեքստում, որ միջոցառումը կազմակերպվել է Շուշիում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Աղաջանյանը հավելել է, որ Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետևանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:Լիլա Փիթրս Յահիան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը:Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:Անդրադարձ է եղել կառույցի և Ազգային ժողովի միջև համագործակցության կարևորությանը:Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը:
շուշի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28579368_100:0:1600:1125_1920x0_80_0_0_9a62360ff3ef22e57026a448416031bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուշի, էդուարդ աղաջանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, միջոցառում
շուշի, էդուարդ աղաջանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, միջոցառում
Աղաջանյանը դատապարտել է Շուշիում Ադրբեջանի կազմակերպած միջոցառմանը ՄԱԿ-ի մասնակցությունը
20:15 18.03.2022 (Թարմացված է: 20:23 18.03.2022) Աղաջանյանի խոսքով՝ միջոցառումը հակասում է ՄԱԿ-ի գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետևանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիայի հետ հանդիպմանը դատապարտել է ՄԱԿ–ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությունն այն համատեքստում, որ միջոցառումը կազմակերպվել է Շուշիում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Աղաջանյանը հավելել է, որ Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետևանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:
Լիլա Փիթրս Յահիան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը:
Նա նշել է, որ
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Անդրադարձ է եղել կառույցի և Ազգային ժողովի միջև համագործակցության կարևորությանը:
Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: