00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՛չ թունելի եզրն եմ տեսնում, ո՛չ էլ լույսը. Ղազանչյանը` ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Aram NersesyanԲեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2022
Բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բաժանորդագրվել
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ընտանիք–թատրոն հարաբերությունների, թատրոնի ներկա խնդիրների, այսօրվա հանդիսատեսի և Հայաստանում ստեղծված ճգնաժամի մասին։
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը կարծում է, որ հանդիսատեսը գալիս է թատրոն իրեն տեսնելու։
Նա վստահ է, որ պետություն-մտավորականություն հարաբերությունները միշտ էլ միանշանակ չեն եղել, բայց դարեր շարունակ անփոփոխ է մնացել թատրոնի պահանջվածությունը։
Թատրոնի պահանջվածությամբ է Ղազանչյանը բացատրում այն հանգամանքը, որ ոչ մի տեխնոլոգիական առաջընթաց` նույնիսկ հեռուստատեսությունը, այդպես էլ չկարողացավ ետին պլան մղել թատրոնին ։ Դրա վառ վկայությունն այն է, որ չնայած սահմանափակումներին` հանդիսատեսը նորից գալիս է թատրոն։

Թատրոնի առաքելությունը

«Թատրոնը մարդուն մտածելու հնարավորություն է տալիս, այն պետք է անհանգստացնի հանդիսատեսին, հանդիսատեսը պետք է դուրս գա թատրոնից և երկար ժամանակ լինի տեսածի տպավորության տակ։ Հարկավոր է հանդիսատեսին հուսախաբ չանել», - ասում է բեմադրիչ ռեժիսորը։
Մարդկանց ծիծաղեցնելը միշտ էլ հեշտ բան չի եղել։ Բայց Ղազանչյանը հիշեցնում է մի փաստ, որը հաճախ էր կրկնում նրա հայրը. չմոռանանք՝ երբ է ստեղծվել Հ․Պարոնյանի անվան թատրոնը, երբ գերմանացիներն արդեն Կովկասում էին` 1942-ի վերջ 43-ի սկիզբ։ Այդ ժամանակ պետությունը նպատակահարմար գտավ ստեղծել Երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, և հասարակությունն էլ ընդունեց։
Թեև երաժշտական կոմեդիայի ժանրը որոշ սահմանափակումներ ունի, բայց անցած տարի բացվել է փոքր դահլիճը՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը, որը ժանրային որևէ սահմանափակում չունի, մարդիկ բեմադրում են այն, ինչ իրեն դուր է գալիս` թատրոնի հետ համաձայնեցնելով, իհարկե։

Պատմությունը, ցավոք, սիրում է կրկնվել

Անդրադառնալով խաղացանկում ընդգրկված ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» բեմականացմանը, ռեժիսորը խոստովանում է, որ ավելի քան 100 տարի առաջ գրված պիեսում ապշելու աստիճան ամեն ինչ կրկնվում է։
«Մեզ ծանոթ է 100 տարի առաջ եղած դեպրեսիան։ Երբ անհայտ էր՝ ի՞նչ ճանապարհով է գնալու երկիրը, ի՞նչ է լինելու, երբ միացված էր ժամացույցը առաջին համաշխարհային պատերազմի, և բոլորը զգում էին, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան պայթելու է։ Ցավոք, նույն մտորումների մեջ է հայտնվել նաև մեր սերունդը։ Շատ դժվար է հավատալ, որ 30 տարվա պատմությունը զրոյացվեց, չկա այն, ինչի համար ապրել ես, ուրախացել։ Ես երբեք քաղաքական մարդ չեմ եղել, որևէ կուսակցության հանրահավաքի չեմ մասնակցել, բայց հպարտացել եմ Արցախով, Շուշիով, Վազգեն Սարգսյանով, Մոնթեով, մեր մյուս հերոսներով․․․հիմա իմ և մեր սերնդի համար շատ դժվար է ապրելը նման հոգեվիճակում»,–ասում է Ղազանչյանը։ Այսօր նրան փրկում է թատրոնին և փորձերին ավելի շատ ժամանակ տրամադրելը, ստեղծագործելը։
Հայերի մեծ մասը «Համբալյոն» մոլորակից է. Սահակյանն առաջարկում է քրեականացնել թարս նայելը

Վատ երազի պես

Բազմաթիվ հարցերի շարանում արվեստագետը, այնուամենայնիվ, խոստովանում է, որ հասկանում է, ինչպե՞ս դա եղավ, ինչպե՞ս կրթական համակարգը ոչնչացվեց։ Ասում է` ապացույց չունի, բայց ինտուիցիան հուշում է, որ ծրագրված ոչնչացվեց։ Այն վիճակին, որ հասցվել է դպրոցն ու բուհը ամենավատ երազում պատկերացնել չէինք կարող։
«Մեկը չկա հարցնի` ո՛չ ընդդիմությունից, ո՛չ իշխանությունից` ո՞ւր են մտավորականները։ Մեկը չկա, որ հավաքի մտավորականներին և ասի՝ այսպիսին է իրավիճակը։ Ցավոք, միշտ եղել է մտավորականության մի զանգված, որի հաշվին իշխանությունը իր PR-ն է կազմակերպել», - իր մտահոգությունն է հայտնում Ղազանչյանն ու ներկան բնութագրում անորոշ ու մութ։
Որպես թեմայի շարունակություն ասում է, որ 3 տարի է, ինչ իր ընկերոջ՝ Կապանի թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանի մահից հետո Կապանում չի եղել։ Մոտ ժամանակներս պետք է գնա և չգիտի թե ինչ ազդեցություն կթողնի իր վրա այն «նոր» ճանապարհը, որով պետք է անցնի, չգիտի՝ քանի՞ դեղ պետք է խմի, որ կաթված չստանա։ «Ես ինքս հիմա ո՛չ թունելի եզրն եմ տեսնում, ո՛չ էլ լույսը», - թեման ամփոփում է արվեստագետը։

Հայ դրամատուրգիայի վաղվա օրը

Ժամանակակից դրամատուրգիայի համար հանգիստ է, գրվում են նոր պիեսներ, կան հեղինակներ, ովքեր զգում են ժամանակի շունչը, գիտեն՝ ինչ բան է դրամատուրգիան, ինչ է թատրոնը։ Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան, Սամվել Խալաթյան, Անուշ Ասլիբեկյան, Արշակ Սեմիրջյան՝ անուններ, որոնք թատրոնի հետ կապված են և գիտեն թատրոնը։
Կազմակերպչական աշխատանքն ու ղեկավար պաշտոնը հաջողությամբ համատեղելու գաղտնիքը տեսնում է նախևառաջ փոխադարձ հարգանքի մեջ։ Փոխհարաբերությունները կոլեգաների հետ կառուցում է հավասարը հավասարի հետ սկզբունքով, հաշվի է առնում ավագ գործընկերների կարծիքը։ «Կյանքը ինձ սովորեցրել է երբեք չվիրավորել դիմացինին, չգցել նրա տրամադրությունը, բայց եթե դա ստացվել է քեզնից անկախ՝ հարկավոր է շուտ այդ հարցը լուծել։ Եթե մեղավոր եմ եղել, նույնիսկ հրապարակավ ներողություն եմ խնդրել», - ասում է Ղազանչյանը։

Ժառանգականություն և ընտանիք թատրոնում

Անվանի ծնողներից՝ Երվանդ Ղազանչյանից և Գալյա Նովենցից ժառանգած հատկություններից առանձնացնում է ընտանիքի հանդեպ պատասխանատվությունը, նվիրվածությունը։ «Հայրս իմ գլխավոր ուսուցիչն էր, ում շնորհիվ ես սիրահարվեցի թատրոն-կախարդանքին»,–ասում է նա։
Բայց թատրոնում ընտանիքի մոդելը չի կիրառում և վստահեցնում է`այն օրը, երբ թատրոնը կդառնա ընտանիք, կնշանակի թատրոնի ավարտը եկել է։ «Քանի որ ընտանիքը թատրոնում թատրոնը վերածում է ինքնատիպ մի «սեկտայի»՝ մենք-մերոնցով։ Թատերախումբը պետք է կենդանի օրգանիզմ լինի, պետք է անընդհատ թարմացվի, ինչ-որ մարդկանց հետ ժամանակ առ ժամանակ պայմանագրերը պետք է կարճվեն, նոր մարդիկ գան, որ թարմություն գա, իսկ ընտանիքը այլ հոգեբանություն է ներառում ստեղծագործական կազմի մեջ», - պարզաբանում է Ղազանչյանը։

Մարտի 27-ին ընդառաջ

Թատերական աշխարհի համար տարվա գլխավոր իրադարձությանը՝ Թատրոնի միջազգային օրվան և «Արտավազդ» մրցանակաբաշխությունը գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Այս տարի էլ, անցած տարվա պես, պետք է անցնի բավականին շքեղ, տոնական պայմաններում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Տարվա նորամուծություններից կլինեն երեք նոր անվանակարգերը՝ «Լավագույն թատերագիտական հոդված», «Լավագույն տիկնիկավար» և «Լավագույն տիկինկավարուհի», մասնագիտություններ, որոնք միշտ եղել են «շիրմայի» ետևում։
Երբեք գիշերանոցով չեմ գրում. Սյունե Սևադան՝ գրականության հետ մեծ սիրավեպի մասին
Լրահոս
0