https://arm.sputniknews.ru/20220317/turqian-masnakcum-e-rusastani-dem-mak-patzhamijvocnerin-turqiaji-pn-39866032.html
Թուրքիան մասնակցում է Ռուսաստանի դեմ ՄԱԿ պատժամիջոցներին․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան մասնակցում է Ռուսաստանի դեմ ՄԱԿ պատժամիջոցներին․ Թուրքիայի ՊՆ
Sputnik Արմենիա
Թուրք պաշտոնյան խոսել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից ու Թուրքիայի դիրքորոշումից։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T14:33+0400
2022-03-17T14:33+0400
2022-03-17T14:39+0400
թուրքիա
պատժամիջոցներ
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39866557_0:66:1600:966_1920x0_80_0_0_845beedaac3d7a4132269736a4fb15ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թուրքիան չի ասել, թեոչ մի դեպքում պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի դեմ, այնպես չէ, որ երկիրը դրանց չի մասնակցում։ Թուրքիան կատարում է ՄԱԿ պատժամիջոցների վերաբերյալ իրենից կախված ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է թուրքական CNN-ը։Աքարն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել ու դրա հետ մեկտեղ սկսել քաղաքական դիվանագիտական երկխոսությունները։ Լրագրողների հարցին՝ Թուրքիան Ուկրաինայի խնդրանքներին պատասխանելո՞ւ է, թե՞ ոչ, Աքարը պատասխանել է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով պետք է շատ զգույշ ու զգոն լինել այս հարցում։Աքարը նշել է, որ այս իրավիճակում բոլոր կողմերը պետք է հետևեն Մոնտրյոյի կոնվենցիային. դրա խախտումը որևէ կողմին օգուտ չի բերելու։Նշենք, որ մինչ օրս Կիևում են Թուրքիայի ՌՕՈւ երկու A400M բեռնատար ինքնաթիռները։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ ինքնաթիռները հումանիտար օգնություն տանելու նպատակով Կիև էին մեկնել փետրվարի 23-ին (ռազմական գործողություններից մեկ օր առաջ) և երբ արդեն պատրաստվում էին հետ վերադառնալ, Ուկրաինայի օդային տարածքը փակվեց։Հիշեցնենք՝ Թուրքիան անընդհատ փորձում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին միջնորդ դառնալ։ Այդ փորձերից էր մարտի 10-ին Անթալիայում կայացած հանդիպումը։ Ստեղծված իրավիճակումԹուրքիան խուսափում է հարաբերությունները վատացնելուց թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։
թուրքիա
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39866557_168:0:1600:1074_1920x0_80_0_0_81fae08dcc499b5183700c64c3433877.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
թուրքիա, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
Թուրքիան մասնակցում է Ռուսաստանի դեմ ՄԱԿ պատժամիջոցներին․ Թուրքիայի ՊՆ
14:33 17.03.2022 (Թարմացված է: 14:39 17.03.2022) Թուրք պաշտոնյան խոսել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից ու Թուրքիայի դիրքորոշումից։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թուրքիան չի ասել, թեոչ մի դեպքում պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի դեմ, այնպես չէ, որ երկիրը դրանց չի մասնակցում։ Թուրքիան կատարում է ՄԱԿ պատժամիջոցների վերաբերյալ իրենից կախված ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է թուրքական
CNN-ը։
Աքարն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել ու դրա հետ մեկտեղ սկսել քաղաքական դիվանագիտական երկխոսությունները։ Լրագրողների հարցին՝ Թուրքիան Ուկրաինայի խնդրանքներին պատասխանելո՞ւ է, թե՞ ոչ, Աքարը պատասխանել է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով պետք է շատ զգույշ ու զգոն լինել այս հարցում։
Աքարը նշել է, որ այս իրավիճակում բոլոր կողմերը պետք է հետևեն Մոնտրյոյի կոնվենցիային. դրա խախտումը որևէ կողմին օգուտ չի բերելու։
«Այս հարցում մինչև հիմա բոլոր կողմերը գործել են կոնվենցիային համապատասխան։ Միշտ ասել ենք՝ Մոնտրյոն բոլոր կողմերի համար է օգտակար»,-նշել է նա։
Նշենք, որ մինչ օրս Կիևում են Թուրքիայի ՌՕՈւ երկու A400M բեռնատար ինքնաթիռները։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ ինքնաթիռները հումանիտար օգնություն տանելու նպատակով Կիև էին մեկնել փետրվարի 23-ին (ռազմական գործողություններից մեկ օր առաջ) և երբ արդեն պատրաստվում էին հետ վերադառնալ, Ուկրաինայի օդային տարածքը փակվեց։
«Այս հարցով բանակցությունների մեջ ենք և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։ Առաջիկայում դրական արդյունք ենք սպասում»,-ասել է թուրք պաշտոնյան։
Հիշեցնենք՝ Թուրքիան անընդհատ փորձում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին միջնորդ դառնալ։ Այդ փորձերից էր մարտի 10-ին Անթալիայում կայացած հանդիպումը։ Ստեղծված իրավիճակումԹուրքիան խուսափում է հարաբերությունները վատացնելուց թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։