https://arm.sputniknews.ru/20220317/taratsashrjanajin-anvtangutjan-harcern-en-qnnarkel-mirzvojann-u-jvoanan-39889710.html
Տարածաշրջանային անվտանգության հարցերն են քննարկել ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը
Տարածաշրջանային անվտանգության հարցերն են քննարկել ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը
Sputnik Արմենիա
Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմաներն են եղել Միրզոյանի ու Ջոանայի քննարկման առանցքում։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T21:08+0400
2022-03-17T21:08+0400
2022-03-17T21:22+0400
արարատ միրզոյան
բրյուսել
նատօ
հայաստան
ադրբեջան
թուրքիա
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39889627_0:0:2100:1182_1920x0_80_0_0_94bffcc66d82657f7ded7f6345efcd83.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանան Բրյուսելում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան սահմանագոտում և Արցախում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությունէ հայտնել ՆԱՏՕ–ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ:Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին։ Խոսվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարների ու հնարավորությունների, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի մասին:
բրյուսել
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39889627_120:0:1987:1400_1920x0_80_0_0_e1c958c48585449731d1619369d0b586.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, բրյուսել, նատօ, հայաստան, ադրբեջան, թուրքիա, տարածաշրջան
արարատ միրզոյան, բրյուսել, նատօ, հայաստան, ադրբեջան, թուրքիա, տարածաշրջան
Տարածաշրջանային անվտանգության հարցերն են քննարկել ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը
21:08 17.03.2022 (Թարմացված է: 21:22 17.03.2022) Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմաներն են եղել Միրզոյանի ու Ջոանայի քննարկման առանցքում։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանան Բրյուսելում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան սահմանագոտում և Արցախում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։
Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությունէ հայտնել ՆԱՏՕ–ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ:
Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին։
Խոսվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարների ու հնարավորությունների, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի մասին: