https://arm.sputniknews.ru/20220317/shirakn-u-lorin-nor-parekajin-tsarajutjun-kunenan-2-mlrd-35-mln-dram--tramadrvec-39854954.html
Շիրակն ու Լոռին նոր պարեկային ծառայություն կունենան. 2 մլրդ 35 մլն դրամ տրամադրվեց
Շիրակն ու Լոռին նոր պարեկային ծառայություն կունենան. 2 մլրդ 35 մլն դրամ տրամադրվեց
Sputnik Արմենիա
Ընդունելություն է հայտարարվել Տավուշի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծվող պարեկային նոր ծառայություններում։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T11:24+0400
2022-03-17T11:24+0400
2022-03-17T11:27+0400
պարեկային ծառայություն
լոռի
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28201433_0:85:1600:985_1920x0_80_0_0_628f66d214ef896d38d3c68a69bacb4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2022թ–ի բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվել է 2 մլրդ 35 մլն դրամ, որը նախապես նախատեսված չի եղել պետական բյուջեով։Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, նոր միջոցներն օգտագործվելու են 2022թ. ապրիլին Լոռու և Շիրակի մարզերում նոր պարեկային ծառայության համար ավտոմեքենաներ, կապի միջոցներ ու տեխնիկական այլ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։Նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ թեև պարեկայի ծառայությունը ՀՀ–ում ներդրվել է ընդամենը 8-9 ամիս առաջ, բայց այդ կառույցում մ աշխատանքի անցնելու համար արդեն մեծ մրցակցություն կա։Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին ընդունելություն է հայտարարվել Տավուշի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծվող պարեկային նոր ծառայություններում։Հիշեցնենք` Պարեկային ծառայության առաջին ստորաբաժանումը ՀՀ–ում ստեղծվել էր 2021թ–ի հուլիսին, Երևանում։
լոռի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28201433_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b1f25923bc95f9244da58164ad016a23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարեկային ծառայություն, լոռի, շիրակի մարզ
պարեկային ծառայություն, լոռի, շիրակի մարզ
Շիրակն ու Լոռին նոր պարեկային ծառայություն կունենան. 2 մլրդ 35 մլն դրամ տրամադրվեց
11:24 17.03.2022 (Թարմացված է: 11:27 17.03.2022) Ընդունելություն է հայտարարվել Տավուշի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծվող պարեկային նոր ծառայություններում։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2022թ–ի բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվել է 2 մլրդ 35 մլն դրամ, որը նախապես նախատեսված չի եղել պետական բյուջեով։
Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, նոր միջոցներն օգտագործվելու են 2022թ. ապրիլին Լոռու և Շիրակի մարզերում նոր պարեկային ծառայության համար ավտոմեքենաներ, կապի միջոցներ ու տեխնիկական այլ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։
Նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ թեև պարեկայի ծառայությունը ՀՀ–ում ներդրվել է ընդամենը 8-9 ամիս առաջ, բայց այդ կառույցում մ աշխատանքի անցնելու համար արդեն մեծ մրցակցություն կա։
«Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու այդ որակավորման քննությունը հանձնելուց հետո նոր անցնում են աշխատանքի»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ հետագայում էլ ծառայողական առաջխաղացում ունենալու համար պարեկները պետք է նոր վերապատրաստումներ անցնեն ոստիկանության ակադեմիայում։
Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին ընդունելություն է հայտարարվել Տավուշի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծվող պարեկային նոր ծառայություններում։
Հիշեցնենք` Պարեկային ծառայության առաջին ստորաբաժանումը ՀՀ–ում ստեղծվել էր 2021թ–ի հուլիսին, Երևանում։