https://arm.sputniknews.ru/20220317/rusastani-zu-n-mek-orum-vochnchacrel-e-ukrainaji-29-razmakan-objekt-pn-39890276.html
Ռուսաստանի ԶՈւ-ն մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտ. ՊՆ
Ռուսաստանի ԶՈւ-ն մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտ. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու ՀՕՊ-ը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 14 ռազմական թռչող սարք, այդ թվում՝ 12 դրոն։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T21:27+0400
2022-03-17T21:27+0400
2022-03-17T21:32+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_0:0:1625:915_1920x0_80_0_0_c8c4af7a51529fbf1f7ad11ed164f83b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի -Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության սկզբից մինչև հիմա ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի մոտ 1400 տանկ և այլ զրահատեխնիկա: Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Նա նաև հայտնել է, որ այսօր ռուսական ռազմական ավիացիան խոցել է Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ զինամթերքի 6 պահեստ ու մարտական տեխնիկայի կուտակումների 14 վայր:«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մեկ կայանք, երեք հրամանատարական կետ, ներառյալ բրիգադի կառավարման մեկ դաշտային շարժական կետ, զինամթերքի վեց պահեստ ու մարտական տեխնիկայի կուտակումների 14 վայր», - ասել է Կոնաշենկովը:Գեներալն ավելացրել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու ՀՕՊ-ը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 14 ռազմական թռչող սարք, այդ թվում՝ 12 դրոն:«Ընդհանուր առմամբ անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի ու հակաօդային պաշտպանության միջոցներով օդում խոցվել է ուկրաինական մեկ Մի-24 և մեկ ՄԻ-8 ուղղաթիռ, ինչպես նաև 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երեք «Բայրաքթար ՏԲ-2»,-ասել է Կոնաշենկովը:Նրա խոսքով՝ մեկ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիայով խոցվել են Ուկրաինայի 46 ռազմական օբյեկտներ՝ 11 զենիթային հրթիռային համալիր, այդ թվում՝ C-300 դիվիզիոն, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մեկ կայանք, երեք հրամանատարական կետ, ռադիոէլեկտրոնային պայքարի մեկ կայան, զինամթերքի յոթ պահեստ ու մարտական տեխնիկայի կուտակման 18 վայր:Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքըՀիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_88:0:1489:1051_1920x0_80_0_0_b337c1dcbb5843093149a665885e3030.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
Ռուսաստանի ԶՈւ-ն մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտ. ՊՆ
21:27 17.03.2022 (Թարմացված է: 21:32 17.03.2022) Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու ՀՕՊ-ը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 14 ռազմական թռչող սարք, այդ թվում՝ 12 դրոն։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի -Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության սկզբից մինչև հիմա ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի մոտ 1400 տանկ և այլ զրահատեխնիկա: Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 182 ուկրաինական ինքնաթիռ և ուղղաթիռն, 177 անօդաչու թռչող սարք, 1393 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 134 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 523 դաշտային հրետանու սարք ու ականանետ, ինչպես նաև 1182 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», - ասել է գեներալը:
Նա նաև հայտնել է, որ այսօր ռուսական ռազմական ավիացիան խոցել է Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ զինամթերքի 6 պահեստ ու մարտական տեխնիկայի կուտակումների 14 վայր:
«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մեկ կայանք, երեք հրամանատարական կետ, ներառյալ բրիգադի կառավարման մեկ դաշտային շարժական կետ, զինամթերքի վեց պահեստ ու մարտական տեխնիկայի կուտակումների 14 վայր», - ասել է Կոնաշենկովը:
Գեներալն ավելացրել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու ՀՕՊ-ը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 14 ռազմական թռչող սարք, այդ թվում՝ 12 դրոն:
«Ընդհանուր առմամբ անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի ու հակաօդային պաշտպանության միջոցներով օդում խոցվել է ուկրաինական մեկ Մի-24 և մեկ ՄԻ-8 ուղղաթիռ, ինչպես նաև 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երեք «Բայրաքթար ՏԲ-2»,-ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ մեկ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիայով խոցվել են Ուկրաինայի 46 ռազմական օբյեկտներ՝ 11 զենիթային հրթիռային համալիր, այդ թվում՝ C-300 դիվիզիոն, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մեկ կայանք, երեք հրամանատարական կետ, ռադիոէլեկտրոնային պայքարի մեկ կայան, զինամթերքի յոթ պահեստ ու մարտական տեխնիկայի կուտակման 18 վայր:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։