https://arm.sputniknews.ru/20220317/pajmanagir-kam-kievi-kapituljacia-lukashenkvon-rd-hatuk-gvortsvoghutjan-avarti-masin-39875999.html
Պայմանագիր կամ Կիևի կապիտուլյացիա. Լուկաշենկոն` ՌԴ հատուկ գործողության ավարտի մասին
Պայմանագիր կամ Կիևի կապիտուլյացիա. Լուկաշենկոն` ՌԴ հատուկ գործողության ավարտի մասին
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահն ասել է, որ եթե Զելենսկին պայմանագիր չկնքի ՌԴ նախագահի հետ, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T17:01+0400
2022-03-17T17:01+0400
2022-03-17T17:01+0400
ռուսաստան
ուկրաինա
ալեքսանդր լուկաշենկո
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38864088_0:0:1601:901_1920x0_80_0_0_f385ae7a067f420f86283f38420b64b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավատում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մոտալուտ ավարտին։ Բելառուսի ղեկավարն իր տեսակետը հայտնել է ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։«Ես համոզված եմ, որ այս հակամարտությունը՝ Ռուսաստանի օպերացիան, մոտ ժամանակներս խաղաղ ճանապարհով կավարտվի»,- ասել է Լուկաշենկոն։Միաժամանակ Բելառուսի նախագահը կարծիք է հայտնել, որ եթե Վլադիմիր Զելենսկին պայմանագիր չկնքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38864088_0:0:1441:1081_1920x0_80_0_0_e44ebc42e3ce45464468e9191820bf79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
ռուսաստան, ուկրաինա, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
Պայմանագիր կամ Կիևի կապիտուլյացիա. Լուկաշենկոն` ՌԴ հատուկ գործողության ավարտի մասին
Բելառուսի նախագահն ասել է, որ եթե Զելենսկին պայմանագիր չկնքի ՌԴ նախագահի հետ, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավատում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մոտալուտ ավարտին։ Բելառուսի ղեկավարն իր տեսակետը հայտնել է ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես համոզված եմ, որ այս հակամարտությունը՝ Ռուսաստանի օպերացիան, մոտ ժամանակներս խաղաղ ճանապարհով կավարտվի»,- ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ Բելառուսի նախագահը կարծիք է հայտնել, որ եթե Վլադիմիր Զելենսկին պայմանագիր չկնքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։
«Առաջին անգամ ձեզ կասեմ գլխավորը, ես միանգամայն հստակ գիտեմ` Ռուսաստանն Ուկրաինային, Պուտինը Զելենսկուն պայմանագրի բացարձակ ընդունելի տարբերակ է առաջարկում։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության գան և Զելենսկին Պուտինի հետ ստորագրի այդ պայմանագիրը։ Եթե Զելենսկին չհամաձայնի դրան, ապա հավատացեք` նա կարճ ժամանակ հետո պետք է կապիտուլյացիայի ակտ ստորագրի», - ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։