https://arm.sputniknews.ru/20220317/mip-arag-ardzaganqman-khumby-nerqin-hand-e-meknel-grigvorjann-el-sjuniq-kajceli-39859091.html
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ներքին Հանդ է մեկնել. Գրիգորյանն էլ Սյունիք կայցելի
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ներքին Հանդ է մեկնել. Գրիգորյանն էլ Սյունիք կայցելի
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանը Ներքին Հանդի առնչությամբ իր ուսումնասիրության հետևությունները և առաջարկությունը կներկայացնի առաջիկայում։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T12:36+0400
2022-03-17T12:36+0400
2022-03-17T13:12+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26471273_0:78:1600:978_1920x0_80_0_0_8223e760601cbb2fdda8e7fca1e4811d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ է մեկնել։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։Հայտնել էինք, որ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։ ՊՆ–ն, սակայն, հերքել էր այս լուրերը։Նա նշեց նաև, որ այս ընթացքում կապի մեջ է եղել նաև ՊՆ–ի և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը Ներքին Հանդի առնչությամբ իր ուսումնասիրության հետևությունները և առաջարկությունը կներկայացնի առաջիկայում։Իսկ հարցին, թե Գրիգորյանն ինքը չի նախատեսո՞ւմ Սյունիք այցելել, վերջինս պատասխանեց, որ ապրիլի սկզբին կայցելի։Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի թղթակիցը Ներքին Հանդ էր մեկնել. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մեկնաբանելով լուրերը, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել ՀՀ տարածքում ու տեղակայվել է գյուղի խմելու ջրի աղբյուրի մոտ, մեր թղթակցին հայտնել էր, որ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ։ Նրա խոսքով` խմելու ջուրը` ջրագիծը, ճիշտ հակառակ ուղղությունից է գալիս։Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Ռոբերտ Ղուկասյանը հղում է արել ՀՀ ՊՆ պարզաբանմանը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈւ–ն 2021թ–ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։Sputnik Արմենիայի ռեպորտաժը Ներքին Հանդում իրավիճակի մասին ավելի ուշ կհրապարակվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26471273_177:0:1600:1067_1920x0_80_0_0_07cc0381ced308e26a109c5b4899cb20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան
հհ միպ, քրիստինե գրիգորյան
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ներքին Հանդ է մեկնել. Գրիգորյանն էլ Սյունիք կայցելի
12:36 17.03.2022 (Թարմացված է: 13:12 17.03.2022) Մարդու իրավունքների պաշտպանը Ներքին Հանդի առնչությամբ իր ուսումնասիրության հետևությունները և առաջարկությունը կներկայացնի առաջիկայում։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ է մեկնել։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Հայտնել էինք, որ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ
Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։ ՊՆ–ն, սակայն, հերքել էր այս լուրերը։
«Մեր արագ արձագանքման խումբը կամ ճանապարհին է, կամ էլ արդեն տեղ է հասել։ Մեր հիմնական նպատակն է տեղում հասկանալ համայնքի բնակիչների կյանքի անվտանգության հարցը։ Բոլոր խնդիրները կարձանագրվեն»,–ասաց Գրիգորյանը։
Նա նշեց նաև, որ այս ընթացքում կապի մեջ է եղել նաև ՊՆ–ի և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը Ներքին Հանդի առնչությամբ իր ուսումնասիրության հետևությունները և առաջարկությունը կներկայացնի առաջիկայում։
Իսկ հարցին, թե Գրիգորյանն ինքը չի նախատեսո՞ւմ Սյունիք այցելել, վերջինս պատասխանեց, որ ապրիլի սկզբին կայցելի։
Հիշեցնենք, որ երեկ
Sputnik Արմենիայի թղթակիցը Ներքին Հանդ էր մեկնել. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մեկնաբանելով լուրերը, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել ՀՀ տարածքում ու տեղակայվել է գյուղի խմելու ջրի աղբյուրի մոտ,
մեր թղթակցին հայտնել էր, որ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ։ Նրա խոսքով` խմելու ջուրը` ջրագիծը, ճիշտ հակառակ ուղղությունից է գալիս։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Ռոբերտ Ղուկասյանը հղում է արել ՀՀ ՊՆ պարզաբանմանը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈւ–ն 2021թ–ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։
Sputnik Արմենիայի ռեպորտաժը Ներքին Հանդում իրավիճակի մասին ավելի ուշ կհրապարակվի։