https://arm.sputniknews.ru/20220317/menq-miasin-enq-spvort-paralimpik-khagherin-masnakcvogh-haj-marziknery-khanti-mansijskum-en-39856909.html
«Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկները Խանտի Մանսիյսկում են
«Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկները Խանտի Մանսիյսկում են
Sputnik Արմենիա
Խանտի Մանսիյսկ մեկնած մարզիկներին դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T12:00+0400
2022-03-17T12:00+0400
2022-03-17T12:03+0400
ռուսաստան
մարզիկ
պարալիմպիկ խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39855670_0:151:1600:1051_1920x0_80_0_0_8890fba8e056c000b563904ebdb696c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկներն արդեն Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում են։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։Նրանց օդանավակայանում դիմավորելու էին եկել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները և մրցաշարի կազմակերպիչները:«Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերն այս տարի տեղի կունենան մարտի 18-21-ը Խանտի Մանսիյսկում: Կանցկացվեն Պեկինի (Չինաստան) XIII Պարալիմպիկ ձմեռային խաղերի ծրագրով նախատեսված դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, սայլակով քյորլինգի և սլեջ-հոկեյի մրցումներ:Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ էր տվել թույլ չտալ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Մարտի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի թիմերին թույլատրեցին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, բայց չեզոք դրոշի ներքո։ Սակայն 17 ժամ անց Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) փոխեց իր որոշումը և արգելեց ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել խաղերին:Սպորտը գերքաղաքականացված է, ստանդարտները երկակի են. Ջուլֆալակյանը` ՄՕԿ-ի որոշման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39855670_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3f90054be4b8e30027d154c825369c98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մարզիկ, պարալիմպիկ խաղեր
ռուսաստան, մարզիկ, պարալիմպիկ խաղեր
«Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկները Խանտի Մանսիյսկում են
12:00 17.03.2022 (Թարմացված է: 12:03 17.03.2022) Խանտի Մանսիյսկ մեկնած մարզիկներին դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկներն արդեն Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում են։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
Նրանց օդանավակայանում դիմավորելու էին եկել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները և մրցաշարի կազմակերպիչները:
«Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերն այս տարի տեղի կունենան մարտի 18-21-ը Խանտի Մանսիյսկում: Կանցկացվեն Պեկինի (Չինաստան) XIII Պարալիմպիկ ձմեռային խաղերի ծրագրով նախատեսված դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, սայլակով քյորլինգի և սլեջ-հոկեյի մրցումներ:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ էր տվել թույլ չտալ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Մարտի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի թիմերին թույլատրեցին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, բայց չեզոք դրոշի ներքո։ Սակայն 17 ժամ անց Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) փոխեց իր որոշումը և արգելեց ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել խաղերին: