https://arm.sputniknews.ru/20220317/inch-e-katarvum-dvonbasum-ampvopagir-39850418.html
Ինչ է կատարվում Դոնբասում. ամփոփագիր
Ինչ է կատարվում Դոնբասում. ամփոփագիր
Sputnik Արմենիա
Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միասնական կենտրոնը տվյալներ է ներկայացրել Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T09:27+0400
2022-03-17T09:27+0400
2022-03-17T14:39+0400
դոնբաս
ուկրաինա
դոնեցկ
լուգանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38906141_0:0:3074:1730_1920x0_80_0_0_2a2c364ad504f48777e51d5b853d076e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Անցած գիշերը ուկրաինական զորքերը 15 րոպե շարունակ գնդակոծել են ԴԺՀ-ի Կրասնի Պարտիզան և Յասինովատայա բնակավայրերը։ Ընդհանուր առմամբ արձակվել է 122 մմ տրամաչափի 14 արկ, որոնցից 6-ը` Կրասնի Պարտիզան գյուղի վրա, ութը՝ Յասինովատայայի։ Տեղեկությունը հայտնել է Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությունը։Բացի այդ, այսօր առավոտյան` ժամը 07։20-ին, ուկրաինական զորքերը գնդակոծել են Կրեմենեց գյուղը` արձակելով 122 մմ տրամաչափի 8 արկ։Կենտրոնի ԼԺՀ ներկայացուցչությունն էլ հայտնել է, որ տեղական ժամը 07:00-ի դրությամբ ուկրաինական զորքերի կողմից գրանցվել է վեց հարձակում ԼԺՀ–ի վրա, գնդակոծվել է 4 բնակավայր։Գոլուբովսկոյե գյուղում ավերվել է 1 տուն, վնասվել է 1 շինություն։ Վնասվել է նաև էլեկտրահաղորդման գիծը, 772 բաժանորդ մնացել են առանց էլեկտրամատակարարման։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։
դոնբաս
ուկրաինա
դոնեցկ
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38906141_293:0:3024:2048_1920x0_80_0_0_3c2b69eb82a1c41739a77cfcc4b116d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս, ուկրաինա, դոնեցկ, լուգանսկ
դոնբաս, ուկրաինա, դոնեցկ, լուգանսկ
Ինչ է կատարվում Դոնբասում. ամփոփագիր
09:27 17.03.2022 (Թարմացված է: 14:39 17.03.2022) Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միասնական կենտրոնը տվյալներ է ներկայացրել Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Անցած գիշերը ուկրաինական զորքերը 15 րոպե շարունակ գնդակոծել են ԴԺՀ-ի Կրասնի Պարտիզան և Յասինովատայա բնակավայրերը։ Ընդհանուր առմամբ արձակվել է 122 մմ տրամաչափի 14 արկ, որոնցից 6-ը` Կրասնի Պարտիզան գյուղի վրա, ութը՝ Յասինովատայայի։ Տեղեկությունը հայտնել է Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությունը։
Բացի այդ, այսօր առավոտյան` ժամը 07։20-ին, ուկրաինական զորքերը գնդակոծել են Կրեմենեց գյուղը` արձակելով 122 մմ տրամաչափի 8 արկ։
Կենտրոնի ԼԺՀ ներկայացուցչությունն էլ հայտնել է, որ տեղական ժամը 07:00-ի դրությամբ ուկրաինական զորքերի կողմից գրանցվել է վեց հարձակում ԼԺՀ–ի վրա, գնդակոծվել է 4 բնակավայր։
Գոլուբովսկոյե գյուղում ավերվել է 1 տուն, վնասվել է 1 շինություն։ Վնասվել է նաև էլեկտրահաղորդման գիծը, 772 բաժանորդ մնացել են առանց էլեկտրամատակարարման։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։