https://arm.sputniknews.ru/20220317/hreshavvor-keghtsiq-e-dvonecki-voghbergakan-kadrery-nerkajacvel-en-vorpes-kievi-depqer-39879371.html
Հրեշավոր կեղծիք է. Դոնեցկի ողբերգական կադրերը ներկայացվել են որպես Կիևի դեպքեր
Հրեշավոր կեղծիք է. Դոնեցկի ողբերգական կադրերը ներկայացվել են որպես Կիևի դեպքեր
Sputnik Արմենիա
Կրեմլն արձագանքել է արևմտյան լրատվամիջոցներում ֆեյք լուրերի տարածմանը, որոնցում Դոնեցկում զոհված բնակիչների լուսանկարները ներկայացվել են որպես Կիևի բնակիչների... 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T17:53+0400
2022-03-17T17:53+0400
2022-03-17T17:54+0400
դմիտրի պեսկով
դոնեցկ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39738173_0:40:3079:1771_1920x0_80_0_0_e78023cd2247813815c80c1f76149a39.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Դոնեցկի խիտ բնակեցված տարածքում Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ պատկերող լուսանկարների օգտագործումը արևմտյան լրատվամիջոցներում և ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ, որում շեշտվում է, թե դրանք Կիևի կադրեր են, հրեշավոր սուտ է և կեղծիք։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Իտալական ամենահայտնի և ամենավաճառվող օրաթերթերից մեկում՝ «La Stampa»-ում, «Մսաղաց» վերնագրով հոդված է լույս տեսել, որին կից հրապարակվել է Դոնեցկում հրետակոծության զոհերի պատկերները: Թերթը Դոնեցկի բնակիչների լուսանկարը, որոնք մահացել են ուկրաինական «Տոչկա-Ու»-ի հարվածի հետևանքով, ներկայացրել է, որպես Կիևի դեպքեր։Հրապարակումից հետո բազմաթիվ բլոգերներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, փորձագետներ, ինչպես նաև Հռոմում Ռուսաստանի դեսպանությունը թերթին մեղադրել են կեղծիքներ տարածելու մեջ։«Նման ֆեյքերի «փաստերը» լավ հայտնի են Ռուսաստանին։ Դա հրեշավոր սուտ է, հրեշավոր կեղծիք», - լրագրողներին ասել է Պեսկովը։Պուտինը Բայդենին չի պատասխանում, քանի որ իմաստուն է և հեռատես. ՊեսկովՆա ընդգծել է, որ միջադեպը ոչնչով չի ազդի իտալական այդ թերթի համբավի ու հեղինակության վրա, որովհետև, ցավոք, այդ թերթը միայնակ չէ իր հրեշավոր կեղծիքներում։«Երեկ պարոն Զելենսկին ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի առջև, և ելույթի ընթացքում տեսանյութեր ցուցադրվեցին: Եվ այս (նկատի ունի Դոնեցկի) տեսանյութերն օգտագործվեցին այդ կադրերում: Հասկանում եք, որ դա հրեշավոր սուտ է, ինչը նշանակում է, որ դյուրահավատ զգացմունքային ամերիկացի կոնգրեսականները խանդավառությամբ ծափ են տվել այդ ամենի համար։ Դե, դա իսկապես եղել է, այո»,- ասել է Պեսկովը։Նրա խոսքով` Մոսկվան կշարունակի համբերատարությամբ անդրադառնալ բոլոր կեղծիքներին։ՌԴ ՊՆ-ն 2021–ին հիվանդությունների բռնկումը կապել է Ուկրաինայի կենսալաբորատորիաների հետ
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39738173_0:0:2731:2048_1920x0_80_0_0_39ffc020c2af0e9f8b3d7e7aa3f373b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, դոնեցկ, ուկրաինա
դմիտրի պեսկով, դոնեցկ, ուկրաինա
Հրեշավոր կեղծիք է. Դոնեցկի ողբերգական կադրերը ներկայացվել են որպես Կիևի դեպքեր
17:53 17.03.2022 (Թարմացված է: 17:54 17.03.2022) Կրեմլն արձագանքել է արևմտյան լրատվամիջոցներում ֆեյք լուրերի տարածմանը, որոնցում Դոնեցկում զոհված բնակիչների լուսանկարները ներկայացվել են որպես Կիևի բնակիչների լուսանկարներ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Դոնեցկի խիտ բնակեցված տարածքում Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ պատկերող լուսանկարների օգտագործումը արևմտյան լրատվամիջոցներում և ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ, որում շեշտվում է, թե դրանք Կիևի կադրեր են, հրեշավոր սուտ է և կեղծիք։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իտալական ամենահայտնի և ամենավաճառվող օրաթերթերից մեկում՝ «La Stampa»-ում, «Մսաղաց» վերնագրով հոդված է լույս տեսել, որին կից հրապարակվել է Դոնեցկում հրետակոծության զոհերի պատկերները: Թերթը Դոնեցկի բնակիչների լուսանկարը, որոնք մահացել են ուկրաինական «Տոչկա-Ու»-ի հարվածի հետևանքով, ներկայացրել է, որպես Կիևի դեպքեր։
Հրապարակումից հետո բազմաթիվ բլոգերներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, փորձագետներ, ինչպես նաև Հռոմում Ռուսաստանի դեսպանությունը թերթին մեղադրել են կեղծիքներ տարածելու մեջ։
«Նման ֆեյքերի «փաստերը» լավ հայտնի են Ռուսաստանին։ Դա հրեշավոր սուտ է, հրեշավոր կեղծիք», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ միջադեպը ոչնչով չի ազդի իտալական այդ թերթի համբավի ու հեղինակության վրա, որովհետև, ցավոք, այդ թերթը միայնակ չէ իր հրեշավոր կեղծիքներում։
«Երեկ պարոն Զելենսկին ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի առջև, և ելույթի ընթացքում տեսանյութեր ցուցադրվեցին: Եվ այս (նկատի ունի Դոնեցկի) տեսանյութերն օգտագործվեցին այդ կադրերում: Հասկանում եք, որ դա հրեշավոր սուտ է, ինչը նշանակում է, որ դյուրահավատ զգացմունքային ամերիկացի կոնգրեսականները խանդավառությամբ ծափ են տվել այդ ամենի համար։ Դե, դա իսկապես եղել է, այո»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Մոսկվան կշարունակի համբերատարությամբ անդրադառնալ բոլոր կեղծիքներին։