Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իշխանությունները մերժեն Բաքվի և Անկարայի ցանկացած պահանջ, որը հակասում է Հայաստանի ազգային շահերին։ 17.03.2022, Sputnik Արմենիա
Հայ հեղափոխական դաշնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևերի նախաձեռնությամբ այսօր Երևանում բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարության դիմաց։Ցուցարարները դեմ են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին և Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր զիջումներին։Կառավարության շենքի մոտ ցուցարարները դիմեցին վարչապետ Փաշինյանին։ Մասնավորապես, նրանք պահանջեցին հրապարակել Հայաստանի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ հինգ նախապայմաններին, որոնք առաջադրվել էին խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:Գազի խողովակներ` Նիկոլ Փաշինյանի համար. ցուցարարները նաև վարչապետին «նվեր» տվեցինՑուցարարները «նվերներ» ունեին նախարարի և վարչապետի համար։ Նրանք Միրզոյանին հողաթափեր, ինչպես նաև լողազգեստ նվիրեցին, որ Թուրքիայում ծով մտնի։ Բացի այդ, տվեցին նաև գլխարկ և արևային ակնոց, որպեսզի բանակցելիս վարդագույն ակնոց չդնի։ Փաշինյանի «գազ» գրությամբ խողովակ նվիրեցին՝ պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ։
ֆոտոշարք, фото, բողոքի ակցիա, երևան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), թուրքիա, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան, լուսանկարներ
ֆոտոշարք, фото, բողոքի ակցիա, երևան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), թուրքիա, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան, լուսանկարներ
Հայ հեղափոխական դաշնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևերի նախաձեռնությամբ այսօր Երևանում բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարության դիմաց։
Ցուցարարները դեմ են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին և Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր զիջումներին։
ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանից ցուցարարները պահանջում են հանդես չգալ բոլոր հայերի անունից, քանի որ նրանք նրան մանդատ չեն տվել հայտարարելու, որ Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը:
Կառավարության շենքի մոտ ցուցարարները դիմեցին վարչապետ Փաշինյանին։ Մասնավորապես, նրանք պահանջեցին հրապարակել Հայաստանի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ հինգ նախապայմաններին, որոնք առաջադրվել էին խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Ցուցարարները «նվերներ» ունեին նախարարի և վարչապետի համար։ Նրանք Միրզոյանին հողաթափեր, ինչպես նաև լողազգեստ նվիրեցին, որ Թուրքիայում ծով մտնի։ Բացի այդ, տվեցին նաև գլխարկ և արևային ակնոց, որպեսզի բանակցելիս վարդագույն ակնոց չդնի։ Փաշինյանի «գազ» գրությամբ խողովակ նվիրեցին՝ պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ։