00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը բանակցություններում խաղաղության չի ձգտում. Վարդան Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի նախկին արտգործնախարարը վերլուծել է աշխարհաքաղաքական իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայաստանյան մամուլում հոդված է հրապարակել, որում վերլուծել է Ուկրաինայում տիրող իրադարձությունների հետևանքով աշխարհում, տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողությունները։
Վարդան Օսկանյանն առանձնացնում է 3 հիմնական ասպեկտ.
Ռուսաստանը՝ մեր դաշնակիցն ու Ղարաբաղում փխրուն ստատուս քվոյի երաշխավորը, խոցելի վիճակում և Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ է հայտնվել։
Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, ռուս-ուկրաինական պատերազմում հանդես գալով միջնորդական դերում, հավասարակշռելով իր քաղաքականությունը ստեղծված իրավիճակում, առավել ուժեղ դիրքերում է, քան մինչ այս պատերազմի սկիզբը։
Երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը փորձում է լավագույնս օգտվել այդ իրավիճակից՝ Հայաստանին պարտադրելով իր օրակարգի իրականացումը՝ բանակցային կամ, եթե հնարավոր չէ, ուժային տարբերակով։
Ընդ որում, ըստ Օսկանյանի, Բաքուն փորձում է հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել դա` օգտագործելով բոլոր հնարավոր լծակները և օգտվելով Հայաստանի պաշտպանական ու բանակցային թուլացած դիրքերից։
Միաժամանակ, ԱԳ նախկին նախարարն ընդգծում է, որ պատերազմների պատճառ հաճախ դառնում են հակամարտող կողմերի ակնկալիքների ձգձգումը կամ չիրականացումը` հավելելով, որ նման տարրեր կան ինչպես ռուս–ուկրաինական կոնֆլիկտի, այնպես էլ արցախյան 44-օրյա պատերազմի դրդապատճառներում։
«Արցախյան պատերազմի դրդապատճառներից մեկն Ադրբեջանի մոտ ձևավորված՝ հայկական կողմի զիջումների ուշացած կամ չիրականացած ակնկալիքներն էին,– նշում է Օսկանյանն ու հավելում,– հետպատերազմյան շրջանում հայկական կողմի «խաղաղության» կոչերն ու քայլերը մեծ ակնկալիքներ են առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում, և ձգձգումը կամ դրանցից հրաժարումը անպայմանորեն կհանգեցնի պատերազմի»։
Ընդ որում, ըստ նախկին պաշտոնյայի, Բաքուն այժմ օղակը սեղմելու նոր պահ է ընտրել` Հայաստանին ներկայացնելով հինգ կետից բաղկացած պայմաններ` խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց։
Իսկ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն, ըստ նրա, անհասկանալի և անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ ժողովրդի համար։
«Ոչ ոք չգիտի, թե մենք ինչ ենք ուզում, ինչ խնդիրներ ենք դնում սեղանին։ Խաղաղության ձգտումը օրակարգ չէ, եթե դրա տակ չկա հստակ ազգային ճանապարհային քարտեզ»,– գրում է Օսկանյանը։
Ըստ նրա` Ադրբեջանը ոչ թե բանակցություններում խաղաղության է ձգտում, այլ ուզում է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և միջազգայնորեն օրինականացնել իր ավարը։
Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել. Վարդան Օսկանյանը` ԼՂ խնդրի մասին
«Որքան շուտ հայկական կողմը ձևավորի և հրապարակայնացնի իր օրակարգը, այնքան նվազ կլինի պատերազմի հնարավորությունն ապագայում։ Այդ օրակարգում հայկական կողմն իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․
ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր,
բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,– գրում է Օսկանյանը։
Նա հավելել է, որ իր համար ընդունելի չէ այն տեսակետը, թե ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։
Լրահոս
0