https://arm.sputniknews.ru/20220316/turqeri-nshanarutjan-tak-erevann-e-lav-imaceq-arcakhcinery-akcia-en-irakanacnum-39819449.html
Թուրքերի «նշանառության» տակ Երևանն է, լավ իմացեք. արցախցիները ակցիա են իրականացնում
Թուրքերի «նշանառության» տակ Երևանն է, լավ իմացեք. արցախցիները ակցիա են իրականացնում
Sputnik Արմենիա
Նրանք ակցիայի ժամանակ ՀՀ իշխանություններին մեղադրեցին անգործության մեջ և կոչ արեցին հայ ժողովրդին չքնել ու ավելի աչալուրջ լինել տեղի ունեցող... 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T12:47+0400
2022-03-16T12:47+0400
2022-03-16T12:50+0400
արցախ
բողոքի ակցիա
հայաստան
թուրքիա
ադրբեջան
կրակոց
հհ կառավարություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39818904_0:140:1600:1040_1920x0_80_0_0_1deaeb46bc326d60310896c16869f6a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններից լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։«Երեկ թուրքերը (նկատի ունի ադրբեջանական ԶՈւ–ն – խմբ.) որոշ առաջխաղացում են ունեցել, կանանց և երեխաներին տարհանել են, ինչն անհանգստանալու և վախենալու առիթ է տալիս։ Վերջին պատերազմի և նախորդների ժամանակ էլ ասել եմ, որ հողը պահողը կինն ու երեխան են, եթե նրանք դուրս են գալիս, զինվորը փախչում է։ Մենք այժմ ցանկանում ենք, որ իշխանությունները լուծեն իրենց առջև դրված խնդիրները, սակայն նրանք ոչինչ չեն անում»,– նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը։Հարցին, եթե ներկա իշխանությունները փոխվեն, հետո ում են տեսնում, նա ընդգծեց` ով էլ լինի, նրանցից վատ հնարավոր չի լինի, քանի որ վերջիններս անգործության են մատնված։«Հաճախ ասում են, թե Շուշին, Հադրութը տվեցինք, մի երկու բան էլ կտանք ու կավարտվի ամեն ինչ։ Լավ իմացեք, թուրքերի նշանառության տակ Երևանն է, իսկ Հայաստանի իշխանությունը չի տեսնում այս ամենը։ Թուրքի նպատակը Ստեփանակերտը չէ, հայ ժողովուրդ, մի՛ քնեք, ավելի զգոն եղեք»,– ասաց ակցիայի մասնակիցը։Ելույթից հետո բոլոր հավաքվածները սկսեցին վանկարկել` «Ամոթ», «Ազգ եք սպանում», «Ամոթ, պետություն եք կործանում»։Կառավարության շենքի մոտից արցախցիները երթով շարժվեցին դեպի ՄԱԿ–ի գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին։«Մենք որոշ պահանջներ ենք առաջ քաշում` ապահովել կեցությունը և ապագա, մեզ վերադարձնել Արցախ և տալ միջազգային երաշխիքներ այնտեղ ապրելու համար»,– շեշտեց Հայրիյանը։ՄԱԿ–ի գրասենյակից հետո նրանք շարժվեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն ` նաև այնտեղ բարձրացնելու իրենց ամոթի կոչը։Պատրաստվում են գնալ նաև Ռուսաստանի, ապա նաև Ֆրանսիայի դեսպանատների, իսկ հնարավորության դեպքում նաև` ԱՄՆ դեսպանության շենքի մոտ։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39818904_146:0:1543:1048_1920x0_80_0_0_03eb5354e35c91b88b801dd68e574ac6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բողոքի ակցիա, հայաստան, թուրքիա, ադրբեջան, կրակոց, հհ կառավարություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպանատուն
արցախ, բողոքի ակցիա, հայաստան, թուրքիա, ադրբեջան, կրակոց, հհ կառավարություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպանատուն
Թուրքերի «նշանառության» տակ Երևանն է, լավ իմացեք. արցախցիները ակցիա են իրականացնում
12:47 16.03.2022 (Թարմացված է: 12:50 16.03.2022) Նրանք ակցիայի ժամանակ ՀՀ իշխանություններին մեղադրեցին անգործության մեջ և կոչ արեցին հայ ժողովրդին չքնել ու ավելի աչալուրջ լինել տեղի ունեցող իրադարձություններին։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններից լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։
«Երեկ թուրքերը (նկատի ունի ադրբեջանական ԶՈւ–ն – խմբ.) որոշ առաջխաղացում են ունեցել, կանանց և երեխաներին տարհանել են, ինչն անհանգստանալու և վախենալու առիթ է տալիս։ Վերջին պատերազմի և նախորդների ժամանակ էլ ասել եմ, որ հողը պահողը կինն ու երեխան են, եթե նրանք դուրս են գալիս, զինվորը փախչում է։ Մենք այժմ ցանկանում ենք, որ իշխանությունները լուծեն իրենց առջև դրված խնդիրները, սակայն նրանք ոչինչ չեն անում»,– նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը։
Հարցին, եթե ներկա իշխանությունները փոխվեն, հետո ում են տեսնում, նա ընդգծեց` ով էլ լինի, նրանցից վատ հնարավոր չի լինի, քանի որ վերջիններս անգործության են մատնված։
«Հաճախ ասում են, թե Շուշին, Հադրութը տվեցինք, մի երկու բան էլ կտանք ու կավարտվի ամեն ինչ։ Լավ իմացեք, թուրքերի նշանառության տակ Երևանն է, իսկ Հայաստանի իշխանությունը չի տեսնում այս ամենը։ Թուրքի նպատակը Ստեփանակերտը չէ, հայ ժողովուրդ, մի՛ քնեք, ավելի զգոն եղեք»,– ասաց ակցիայի մասնակիցը։
Ելույթից հետո բոլոր հավաքվածները սկսեցին վանկարկել` «Ամոթ», «Ազգ եք սպանում», «Ամոթ, պետություն եք կործանում»։
Կառավարության շենքի մոտից արցախցիները երթով շարժվեցին դեպի ՄԱԿ–ի գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին։
«Մենք որոշ պահանջներ ենք առաջ քաշում` ապահովել կեցությունը և ապագա, մեզ վերադարձնել Արցախ և տալ միջազգային երաշխիքներ այնտեղ ապրելու համար»,– շեշտեց Հայրիյանը։
ՄԱԿ–ի գրասենյակից հետո նրանք շարժվեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն ` նաև այնտեղ բարձրացնելու իրենց ամոթի կոչը։
Պատրաստվում են գնալ նաև Ռուսաստանի, ապա նաև Ֆրանսիայի դեսպանատների, իսկ հնարավորության դեպքում նաև` ԱՄՆ դեսպանության շենքի մոտ։