https://arm.sputniknews.ru/20220316/tshapvoniajum-hzvor-erkrasharzh-e-grancvel-cunamii-vtang-ka-39840185.html
Ճապոնիայում հզոր երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ կա. տեսանյութ
Ճապոնիայում հզոր երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ կա. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վերջին ուժեղ երկրաշարժը Ճապոնիայում գրանցվել է 11 տարի առաջ` 2011 թվականի մարտի 11-ին, որի հետևանքով արտակարգ իրավիճակ էր գրանցվել Ֆուկուսիմայի ատոմակայանում։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T19:21+0400
2022-03-16T19:21+0400
2022-03-16T19:51+0400
ճապոնիա
երկրաշարժ
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների մոտ, այսօր` տեղական ժամանակով 23։36-ին (Երևանի ժամանակով 17։36-ին), հզոր երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժը եղել է 7,3 մագնիտուդ ուժգնությամբ, երկրի մակերևույթից 60 կիլոմետր խորությամբ։Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի հյուսիսարևելյան և հյուսիսային պրեֆեկտուրաներում։ Ուժեղ ցնցումներ են զգացվել նաև Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ։Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։Ադրբեջանի տարածքում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՀիշենենք` 2011 թվականի մարտի 11-ին Միյագի պրեֆեկտուրայի մոտ՝ Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի էր ունեցել վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժերից մեկը՝ 8,9 մագնիտուդով։Դրա հետևանքով արտակարգ իրավիճակ էր գրանցվել Ֆուկուսիմայի ատոմակայանում։Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է եղել
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, երկրաշարժ
Ճապոնիայում հզոր երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ կա. տեսանյութ
19:21 16.03.2022 (Թարմացված է: 19:51 16.03.2022) Վերջին ուժեղ երկրաշարժը Ճապոնիայում գրանցվել է 11 տարի առաջ` 2011 թվականի մարտի 11-ին, որի հետևանքով արտակարգ իրավիճակ էր գրանցվել Ֆուկուսիմայի ատոմակայանում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների մոտ, այսօր` տեղական ժամանակով 23։36-ին (Երևանի ժամանակով 17։36-ին), հզոր երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժը եղել է 7,3 մագնիտուդ ուժգնությամբ, երկրի մակերևույթից 60 կիլոմետր խորությամբ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի հյուսիսարևելյան և հյուսիսային պրեֆեկտուրաներում։ Ուժեղ ցնցումներ են զգացվել նաև Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։
Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։
Հիշենենք` 2011 թվականի մարտի 11-ին Միյագի պրեֆեկտուրայի մոտ՝ Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի էր ունեցել վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժերից մեկը՝ 8,9 մագնիտուդով։
Դրա հետևանքով արտակարգ իրավիճակ էր գրանցվել Ֆուկուսիմայի ատոմակայանում։