00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը ողջունում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը. Լավրով

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները կայացել են այսօր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին վերաբերող հարցեր:
«Կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Պարոն նախարարը երևի կպատմի այդ մասին։ Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների միջև երկկողմ կապերի կարգավորման ընթացքը», - ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Մարտի 12-ին Անթալիայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։
Լրահոս
0