00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հայտնել է Ուկրաինայի կողմից քիմիական նյութերի կիրառմամբ սադրանքի նախապատրաստման մասին

© Sputnik / Владимир БарановՌԴ Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
ՌԴ Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադում ռուսական զորքերի կողմից առգրավված փաստաթղթերի թվում ռուսական կողմի մոտ է հայտնվել Ուկրաինայի քարտեզը` թունավոր նյութերի, դրանց տեսակների պահպանման բոլոր վայրերով։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղեկություններ ունի Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից արևմտյան երկրների աջակցությամբ սադրանք նախապատրաստելու մասին։
Ըստ ռուսական կողմի, քաղաքացիական բնակչության դեմ Ուկրաինան նախապատրաստում էր թունավոր նյութեր կիրառել` քիմիական զենք կիրառելու համար Ռուսաստանին մեղադրելու նպատակով։
«Հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները չունեն և չեն կարող ունենալ քիմիական զինամթերք,– ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ,– Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, վաղուց է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ ամբողջությամբ ոչնչացնելով քիմիական զենքի բոլոր պաշարները»։
Նշվում է, որ թունավոր նյութերի կիրառմամբ հնարավոր սադրանքները ճնշելու նպատակով ազատագրված տարածքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցնում վտանգավոր օբյեկտները` ապահովելով դրանց անվտանգությունը։
ՌԴ ՊՆ–ն հայտնում է նաև, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադում ռուսական զորքերի կողմից առգրավված փաստաթղթերի թվում ռուսական կողմի մոտ է հայտնվել Ուկրաինայի քարտեզը` թունավոր նյութերի ու դրանց տեսակների պահպանման բոլոր վայրերով։
«Թունաքիմիկատների կիրառմամբ սադրանքի ցանկացած փորձ` Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից, բացահայտվելու է»,– ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
Լրահոս
0