00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Բենիամին Պողոսյան
Թրամփը, իրոք, կփորձի սառեցնել ուկրաինական հակամարտությունը. Բենիամին Պողոսյան
19:47
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան Կիևին առաջարկում էր... Պուտինը մանրամասն պատմել է հատուկ գործողության մասին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ռուսաստանցիներին (21 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ռուսաստանցիներին (21 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ սուբյեկտների սոցիալ-տնտեսական աջակցության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան Կիևին առաջարկել էր խուսափել արյունահեղությունից:
«Առաջին անգամ եմ խոսում այս մասին։ Գործողության հենց սկզբում Կիևի իշխանություններին տարբեր խողովակներով առաջարկվել էր ոչ թե մտնել մարտական գործողությունների մեջ, այլ պարզապես դուրս բերել զորքերը Դոնբասից։ Չուզեցին։ Դե ինչ, դա նրանց որոշումն է։ Գիտակցումը, թե ինչ է տեղի ունենում իրականում, անխուսափելի կլինի», - ասել է նա։
Մոսկվան իր անվտանգությունն ապահովելու այլ տարբերակ չուներ, բացի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց։ Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան որպես պլացդարմ ծառայի Ռուսաստանի հասցեին ուղղված սպառնալիքների համար։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ գործողությունը հաջողությամբ է զարգանում՝ նախապես հաստատված պլաններին խիստ համապատասխան:
«Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա միայն ժամանակի հարց էր, Ռուսաստանը դա կանխեց», - ասել է նա:
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման սպառնալիքը իրական էր: Սակայն Կիևի և ուկրաինական այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ Ուկրաինան գրավելու ցանկության հետ. Ռուսաստանը նման նպատակ չունի։
Պուտինի խոսքով՝ Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել արյունահեղությունը՝ զենք մատակարարելով, հետախուզական տվյալներ փոխանցելով և խորհրդականներ ու վարձկաններ ուղարկելով: Կիևի ռեժիմին չի հետարքրում Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը, նրան «հակաՌուսաստան» ստեղծելու խնդիր են տվել։
Արևմուտքի ճնշումը
Պուտինը արտերկրում ռուսների դեմ պայքարը համեմատել է ֆաշիստական Գերմանիայում տեղի ունեցած հակասեմական ջարդերի հետ։ Արևմուտքի «ստի կայսրությունն» անզոր է ճշմարտության և արդարության դեմ, Ռուսաստանը կշարունակի իր դիրքորոշումը հասցնել ողջ աշխարհին։ Պետության ղեկավարը վստահ է, որ ՌԴ-ն արժանապատվորեն կանցնի այս փորձությունը, ինչպես միշտ եղել է երկրի հազարամյա պատմության մեջ։
Ռուսաստանի ժողովուրդը կկարողանա տարբերել հայրենասերներին ու դավաճաններին, հասարակության նման մաքրումը միայն կամրապնդի երկիրը։ Մինչդեռ Արևմուտքը շեշտը դնելու է Ռուսաստանում «հինգերորդ շարասյան» վրա, փորձելու է պառակտել հասարակությունը։
«Այո, իհարկե, նրանք խաղադրույք են կատարելու այսպես կոչված «հինգերորդ շարասյան», ազգային դավաճանների, նրանց վրա, ովքեր փող են վաստակում այստեղ` մեզ մոտ, բայց ապրում են այնտեղ։ Եվ ոչ թե աշխարհագրական իմաստով են ապրում, այլ մտքերով, իրենց ստրկամտությամբ: Ես բոլորովին չեմ դատապարտում նրանց, ովքեր առանձնատներ ունեն Մայամիում կամ ֆրանսիական Ռիվիերայում, ովքեր կեն կարողանում ապրել առանց ֆուագրայի, ոստրեի ու գենդերային ազատության։ Բայց խնդիրն ամենևին էլ դա չէ, այլ կրկնում եմ` այն, որ այդպիսի մարդկանցից շատերն իրենց էությամբ մենթալ առումով գտնվում են հենց այնտեղ, այլ ոչ թե այստեղ, ոչ թե մեր ժողովրդի, ոչ թե Ռուսաստանի հետ։ Նրանց կարծիքով` հենց դա է բարձրագույն կաստային պատկանելու նշանը», - ասել է Պուտինը։
Պատժամիջոցների մասին
ԱՄՆ-ի և նրա կողմնակիցների պատժամիջոցային մոլուցքը չեն կիսում այն երկրները, որտեղ ապրում է երկրագնդի կեսից ավելին:
Պուտինի խոսքով` արևմտյան պատժամիջոցները դաս են ՌԴ-ի ազգային բիզնեսի համար. «Ոչինչ ավելի հուսալի չէ, քան սեփական երկրում միջոցներ ներդնելը»: ՌԴ-ն, ի տարբերություն Արևմուտքի, կհարգի օտարերկրյա ընկերությունների նկատմամբ սեփականության իրավունքը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հարվածում են հենց եվրոպացիներին ու ամերիկացիներին. «Ամբողջ մոլորակը ստիպված է վճարել Արևմուտքի հավակնությունների համար, «ոսկե միլիարդի» առասպելը փլուզվում է»,– ասել է նա:
Օգնություն բնակչությանը պատժամիջոցների ֆոնին
ՌԴ տնտեսությունն ունի բոլոր ռեսուրսները երկարաժամկետ խնդիրները լուծելու համար, իսկ ընթացիկ մարտահրավերները պետք է միայն մոբիլիզացնեն երկիրը։ Պուտինը նշել է, որ ՌԴ ԿԲ–ն ստիպված չի լինի «փող տպել». Ռուսաստանի բյուջեի եկամուտները բավական են։
Նոր իրողություններում անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխություններ կատարել Ռուսաստանի տնտեսության մեջ, իշխանության խնդիրն է նվազագույնի հասցնել գործազրկությունն ու գնաճը: Առաջիկայում որոշում կկայացվի սոցիալական վճարների, կենսաթոշակների և կենսապահովման նվազագույն չափի ավելացման վերաբերյալ: Երեք շաբաթվա ընթացքում լրացուցիչ սպառողական պահանջարկը գերազանցել է 1 տրիլիոն ռուբլին, սակայն արտադրողներն ու մատակարարները ջանքեր են գործադրել, որպեսզի խուսափեն դեֆիցիտից:
Մարզպետները օժտված են նոր լիազորություններով, որպեսզի ճկուն օպերատիվ որոշումներ կայացնեն տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցելու համար՝ կախված տեղական պայմաններից։ Կառավարությանը հանձնարարվել է նաև սոցիալական վճարների աշխատանքներն ապահովել այնպես, որ ընտանիքներում իրավիճակի փոփոխության դեպքում նրանք ավտոմատ կերպով օգնություն ստանան։
Պուտինը պահանջել է ապրանքների հասանելիություն ապահովել սպառողական շուկայում, այդ թվում ՝ դեղերի շուկայում, սակայն առանց «ձեռքով միջամտելու», նա արտահանողներին հորդորել է ապրանքների լրացուցիչ հոսքեր ուղղել երկրի ներքին շուկա:
Դոնեցկում տեղի ունեցած ողբերգությունը
Պուտինն անդրադարձել է նաև մարտի 14-ին Դոնեցկում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ուկրաինական զինված ուժերի կողմից «Տոչկա–Ու»-ի հարվածի հետևանքով ավելի քան 20 խաղաղ քաղաքացի զոհվեց: Նա տեղի ունեցածն անվանել է արյունալի ահաբեկչություն և Կիևի իշխանությունների գործողությունները համեմատել ֆաշիստների` պարտությունից առաջ հնարավորինս շատ մարդկանց սպանելու փորձերի հետ։
ՌԴ նախագահը «բարոյական դեգրադացիա» է անվանել այն, որ Արևմուտքը ուշադրություն չէր դարձնում Դոնբասի զոհերի վրա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
Լրահոս
0