https://arm.sputniknews.ru/20220316/mirzvojany-parizum-frankvofvon-erkrneri-ghekavarnerin-kvoch-e-arel-zspel-adrbejanin-39842162.html
Միրզոյանը Փարիզում ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին կոչ է արել զսպել Ադրբեջանին
Միրզոյանը Փարիզում ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին կոչ է արել զսպել Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը կրկին շեշտել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի... 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T20:06+0400
2022-03-16T20:06+0400
2022-03-16T20:28+0400
արարատ միրզոյան
փարիզ
ֆրանկոֆոնիան հայաստանում
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39845283_0:27:1000:590_1920x0_80_0_0_615c1674dd1b37ca6de4a496b99cc70b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։ Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Փարիզում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստի ժամանակ ունեցած իր ելույթոում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից:Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին:Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով այսօր է մեկնել Փարիզ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին։ Միրզոյանը Փարիզ էր մեկնել նաև մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում։ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
փարիզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39845283_0:0:891:668_1920x0_80_0_0_2da2313f40d4a967f1790ffa22b45427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, փարիզ, ֆրանկոֆոնիան հայաստանում, ադրբեջան
արարատ միրզոյան, փարիզ, ֆրանկոֆոնիան հայաստանում, ադրբեջան
Միրզոյանը Փարիզում ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին կոչ է արել զսպել Ադրբեջանին
20:06 16.03.2022 (Թարմացված է: 20:28 16.03.2022) Արարատ Միրզոյանը կրկին շեշտել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։ Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Փարիզում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստի ժամանակ ունեցած իր ելույթոում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման հարցում խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից:
Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով այսօր է մեկնել Փարիզ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին։