00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոցներ Երևան-Սևան ճանապարհին գործող հացատանը. 2 հոգու հիվանդանոց են տեղափոխել

© Photo : official site of the Investigative Committee of RAԻրավապահներ, արխիվային լուսանկար
Իրավապահներ, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Իրավապահներ, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տղամարդկանցից մեկին Սևանի հիվանդանոց են տեղափոխել, մյուսին` Հրազդանի։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Կոտայքի մարզում` Երևան–Սևան ճանապարհին գործող «Նոր տուն» հացատանը երեկ վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 տղամարդու հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ հրազենային վնասվածքով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Արգամ Մանուկյանն է և վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։
Մինչ ոստիկանները փորձել են պարզել դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանությանը հայտնել են, որ «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Շիրակում ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. հայտնաբերել են մոխրացած դի
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Նորայր Սարգսյանն է, որը նույնպես վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Երևանում կրակել են «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանի սեփականատիրոջ վրա
Լրահոս
0