https://arm.sputniknews.ru/20220316/knstenq-minchev-chijnen-mez-mot-arcakhic-teghahanvatsnery-voroshecin-spasel-agn-shenqi-dimac-39823515.html
Կնստենք, մինչև չիջնեն մեզ մոտ. Արցախից տեղահանվածները որոշեցին սպասել ԱԳՆ շենքի դիմաց
Կնստենք, մինչև չիջնեն մեզ մոտ. Արցախից տեղահանվածները որոշեցին սպասել ԱԳՆ շենքի դիմաց
Sputnik Արմենիա
Նրանք արտաքին քաղաքական գերատեսչության մոտ են հավաքվում արդեն 3-րդ անգամ ու ցանկանում են ներկա պահին իրենց կարգավիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալ։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T14:21+0400
2022-03-16T14:21+0400
2022-03-16T14:34+0400
արցախ
բողոքի ակցիա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39818028_4:0:1600:898_1920x0_80_0_0_a628a322ecdb77b112342d24cff7279d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախից տեղահանվածները իրենց խաղաղ ակցիայի շրջանակում երթով հասան ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք հանդիպում են պահանջում իրավասու որևէ անձի հետ, ով կլսի իրենց բարձրացրած խնդիրները և կփորձի դրանց լուծում տալ։Նշենք, որ մինչ այդ նրանք ՀՀ կառավարության, ՄԱԿ–ի գրասենյակի, ինչպես նաև Ֆրանսիայի, ապա նաև Ռուսաստանի դեսպանատների մոտ են եղել ու նամակներ հանձնել, որտեղ նշված են իրենց պահանջներն ու խնդրանքները։Նշենք, որ նրանք գերատեսչությունից խնդրել են անգամ գրավոր պատասխան տալ, սակայն ասել են, որ իրենց կարգավիճակի հարցերով զբաղվում է Միգրացիոն ծառայությունը, իսկ այնտեղից էլ ուղորդել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։Տեղահանված արցախցիներն այսօր կառավարության դիմաց իրականացրած ակցիայի ժամանակ ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրեցին անգործության մեջ, ինչպես նաև պահանջեցին լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։Հիշեցնենք՝ 2021-ի հոկտեմբերին ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39818028_219:0:1416:898_1920x0_80_0_0_90b690c7c10cee78f99281f203aa0abf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բողոքի ակցիա, երևան
արցախ, բողոքի ակցիա, երևան
Կնստենք, մինչև չիջնեն մեզ մոտ. Արցախից տեղահանվածները որոշեցին սպասել ԱԳՆ շենքի դիմաց
14:21 16.03.2022 (Թարմացված է: 14:34 16.03.2022) Նրանք արտաքին քաղաքական գերատեսչության մոտ են հավաքվում արդեն 3-րդ անգամ ու ցանկանում են ներկա պահին իրենց կարգավիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախից տեղահանվածները իրենց խաղաղ ակցիայի շրջանակում երթով հասան ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք հանդիպում են պահանջում իրավասու որևէ անձի հետ, ով կլսի իրենց բարձրացրած խնդիրները և կփորձի դրանց լուծում տալ։
Նշենք, որ մինչ այդ նրանք ՀՀ կառավարության, ՄԱԿ–ի գրասենյակի, ինչպես նաև Ֆրանսիայի, ապա նաև Ռուսաստանի դեսպանատների մոտ են եղել ու նամակներ հանձնել, որտեղ նշված են իրենց պահանջներն ու խնդրանքները։
«Կսպասենք այնքան, մինչև հանդիպում կազմակերպեն մեզ հետ։ Արդեն 3-րդ անգամ ենք այստեղ հավաքվում ու հանդիպում ենք պահանջում ԱԳՆ–ից, որպեսզի մեր կարգավիճակի մասին որևէ բան իմանանք։ Պարզ ժողովրդական լեզվով հարցնում ենք` «ո՞վ ենք մենք», սակայն պատասխան չենք ստանում»,– նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը։
Նշենք, որ նրանք գերատեսչությունից խնդրել են անգամ գրավոր պատասխան տալ, սակայն ասել են, որ իրենց կարգավիճակի հարցերով զբաղվում է Միգրացիոն ծառայությունը, իսկ այնտեղից էլ ուղորդել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Տեղահանված արցախցիներն այսօր
կառավարության դիմաց իրականացրած ակցիայի ժամանակ ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրեցին անգործության մեջ, ինչպես նաև պահանջեցին լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։
Հիշեցնենք՝ 2021-ի հոկտեմբերին ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝
Հայաստանում ու
Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։