https://arm.sputniknews.ru/20220316/inch-petq-e-anel-arcakhum-energetik-tshgnazhameric-khusapelu-hamar-pvordzageti-gnahatakany-39831200.html
Ի՞նչ պետք է անել Արցախում էներգետիկ ճգնաժամերից խուսափելու համար. փորձագետի գնահատականը
Ի՞նչ պետք է անել Արցախում էներգետիկ ճգնաժամերից խուսափելու համար. փորձագետի գնահատականը
Sputnik Արմենիա
Էներգետիկ փորձագետ, Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Հայկ Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում ստեղծված էներգետիկ... 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T16:50+0400
2022-03-16T16:50+0400
2022-03-16T16:50+0400
ռադիո
արցախ
լեռնային ղարաբաղ
գազ
էլեկտրաէներգիա
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39829972_0:137:1281:857_1920x0_80_0_0_1808e1971971a0c226aa94396e5232ed.jpg
Ճգնաժամից դուրս գալու համար պետք է զարգացնել Արցախի գեներացիոն կայանները. Բադալյան
Sputnik Արմենիա
Ճգնաժամից դուրս գալու համար պետք է զարգացնել Արցախի գեներացիոն կայանները. Բադալյան
Արցախն ունի միակողմանի էներգամատակարարում, ինչը շատ է նվազեցրել էներգետիկ անվտանգության մակարդակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամից, ասաց էներգետիկ փորձագետ Հայկ Բադալյանը։Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 8–ից դադարեցված է Արցախի գազամատակարարումը, քանի որ վնասվել է Հայաստանից Արցախ մտնող գազատարը։Եթե գազամատակարարումը հնարավորինս շուտ չվերականգնվի, ապա դա կունենա մուլտիպլիկատիվ վատ ազդեցություն Արցախի ամբողջ տնտեսության վրա։«Այդ դեֆիցիտը հիմա պետք է լրացնի Հայաստանի Հանրապետությունը, և ստեղծված իրավիճակում բարեբախտաբար կարողանում է դա միակողմանի, մեկ ուղղությամբ անել։ Բայց, Աստված մի արասցե, եթե տեղի ունենա վթար, ապա Արցախի էլեկտրամատակարարումը կունենա շատ լուրջ պրոբլեմ էլեկտրաէներգետիկ պահանջարկը բավարարելու առումով։ Արցախում այս պահին գործում են միայն Սարսանգի ու ևս երեք փոքր ՀԷԿ–եր»,– ասաց էներգետիկ փորձագետը։Բադալյանը չբացառեց, որ վթար կարող է լինել նաև ադրբեջանցիների որոշակի գործողությունների պատճառով, այնպես, ինչպես տեղի է ունեցել գազամատակարարման պարագայում։«Եթե խոսվում է էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու մասին, ապա Արցախում անհրաժեշտէօրառաջիրականացնելշատլուրջքայլեր` զարգացնելով տեղի գեներացիոն կայանները։ Արցախն այսօր ունի նաև վերականգնվող էներգետիկայի պոտենցիալ, ինչը պետք է օգտագործվի առավելագույն չափով, այսինքն` քամու ուժգնությունն ու արևի ջերմությունը։ Այսինքն` անհրաժեշտ է ստեղծել ավանդական վառելիքի օգտագործմամբ այլ տեսակի ռեզերվային հզորություններ, որպեսզի սոցիալ–տնտեսական կոլափս տեղի չունենա, և կանխվեն վատագույն զարգացումները»,– նշեց էներգետիկ փորձագետը։Բադալյանի կարծիքով` այդ աշխատանքները հնարավոր է իրականացնել և որոշակի արդյունքի հասնել 3-6 ամսում։Վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականին Հայաստանից Արցախ առաքվել է շուրջ 125 միլիոն կիլովատ/ ժամ էլեկտրաէներգիա։ 2020 թվականին առաքվել է ընդամենը 36,6 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որովհետև Արցախն էներգետիկ առումով գրեթե ինքնաբավ էր և նույնիսկ այնտեղից Հայաստանը նույն տարում ստացել է 223 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։«Արցախէներգոն» հորդորում է խնայողաբար օգտվել էներգիայից, «բայց տներումը կուճիր խոխեք կան»Հիշեցնենք` Արցախում ներկա պահին ամբողջ ծանրությունն ընկած է էլեկտրաէներգիայի սպառման վրա, քանի որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։Մարտի 8-իցՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցություններիշնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39829972_0:0:1143:857_1920x0_80_0_0_5c062b8c3f4426f9b0479c578da40d89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, գազ, էլեկտրաէներգիա, պոդկաստ, аудио
արցախ, լեռնային ղարաբաղ, գազ, էլեկտրաէներգիա, պոդկաստ, аудио
Ի՞նչ պետք է անել Արցախում էներգետիկ ճգնաժամերից խուսափելու համար. փորձագետի գնահատականը
Էներգետիկ փորձագետ, Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Հայկ Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամին։
Արցախն ունի միակողմանի էներգամատակարարում, ինչը շատ է նվազեցրել էներգետիկ անվտանգության մակարդակը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամից, ասաց էներգետիկ փորձագետ Հայկ Բադալյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 8–ից դադարեցված է Արցախի գազամատակարարումը, քանի որ վնասվել է Հայաստանից Արցախ մտնող գազատարը։
Եթե գազամատակարարումը հնարավորինս շուտ չվերականգնվի, ապա դա կունենա մուլտիպլիկատիվ վատ ազդեցություն Արցախի ամբողջ տնտեսության վրա։
Բադալյանը հիշեցրեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախը դարձել է դեֆիցիտային էլեկտրամատակարարում ունեցող երկիր, կորցրել է շուրջ 128 մեգավատ տարածքային հզորությամբ ՀԷԿ–եր, մինչդեռ պատերազմից առաջ Արցախի էներգոբալանսի փոքր ՀԷԿ–երն Արցախը դարձրել էին գրեթե ինքնաբավ։
«Այդ դեֆիցիտը հիմա պետք է լրացնի Հայաստանի Հանրապետությունը, և ստեղծված իրավիճակում բարեբախտաբար կարողանում է դա միակողմանի, մեկ ուղղությամբ անել։ Բայց, Աստված մի արասցե, եթե տեղի ունենա վթար, ապա Արցախի էլեկտրամատակարարումը կունենա շատ լուրջ պրոբլեմ էլեկտրաէներգետիկ պահանջարկը բավարարելու առումով։ Արցախում այս պահին գործում են միայն Սարսանգի ու ևս երեք փոքր ՀԷԿ–եր»,– ասաց էներգետիկ փորձագետը։
Բադալյանը չբացառեց, որ վթար կարող է լինել նաև ադրբեջանցիների որոշակի գործողությունների պատճառով, այնպես, ինչպես տեղի է ունեցել գազամատակարարման պարագայում։
«Եթե խոսվում է էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու մասին, ապա Արցախում անհրաժեշտէօրառաջիրականացնելշատլուրջքայլեր` զարգացնելով տեղի գեներացիոն կայանները։ Արցախն այսօր ունի նաև վերականգնվող էներգետիկայի պոտենցիալ, ինչը պետք է օգտագործվի առավելագույն չափով, այսինքն` քամու ուժգնությունն ու արևի ջերմությունը։ Այսինքն` անհրաժեշտ է ստեղծել ավանդական վառելիքի օգտագործմամբ այլ տեսակի ռեզերվային հզորություններ, որպեսզի սոցիալ–տնտեսական կոլափս տեղի չունենա, և կանխվեն վատագույն զարգացումները»,– նշեց էներգետիկ փորձագետը։
Բադալյանի կարծիքով` այդ աշխատանքները հնարավոր է իրականացնել և որոշակի արդյունքի հասնել 3-6 ամսում։
Վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականին Հայաստանից Արցախ առաքվել է շուրջ 125 միլիոն կիլովատ/ ժամ էլեկտրաէներգիա։ 2020 թվականին առաքվել է ընդամենը 36,6 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որովհետև Արցախն էներգետիկ առումով գրեթե ինքնաբավ էր և նույնիսկ այնտեղից Հայաստանը նույն տարում ստացել է 223 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։
Հիշեցնենք` Արցախում ներկա պահին ամբողջ ծանրությունն ընկած է էլեկտրաէներգիայի սպառման վրա, քանի որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։
Մարտի 8-իցՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցություններիշնորհիվ ադրբեջանական կողմն
այսօր սկսել է Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: