https://arm.sputniknews.ru/20220316/fransiaji-nakhagahi-teknatsui-vra-vardagujn-pvoshi-en-lcrel-39829169.html
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա վարդագույն փոշի են լցրել
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա վարդագույն փոշի են լցրել
Sputnik Արմենիա
Վալերի Պեկրեսը տեղի ունեցածի կապակցությամբ բողոք չի ներկայացնի։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T16:03+0400
2022-03-16T16:03+0400
2022-03-16T16:23+0400
ֆրանսիա
թեկնածու
ակտիվիստ
ելույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37941943_0:38:1600:938_1920x0_80_0_0_459a2cf545569bb77662ba7bd3ee1985.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայում ելույթ ունենալուց հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել «Akira» շարժման 2 ակտիվիստները (հեռուստաալիքը «Akira»–ն «հեղափոխական շարժում» է անվանում)։Միջադեպից հետո Պեկրեսն առաջարկել է խոսել ակտիվիստների հետ։ «Իմաստ չունի»,–- պատասխանել է նրանցից մեկը:Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Պեկրեսը չի պատրաստվում բողոք ներկայացնել։ Ակտիվիստներին բերման են ենթարկել։Հիշեցնենք` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը, որում 12 քաղաքական գործիչ է ընդգրկվել, այդ թվում` գործող նախագահ Էմանուել Մակրոնը։Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին:Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին ձու են ջարդել. տեսանյութ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37941943_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b2d125613a0779a2a2cdc2b212ec93b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, թեկնածու, ակտիվիստ, ելույթ
ֆրանսիա, թեկնածու, ակտիվիստ, ելույթ
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա վարդագույն փոշի են լցրել
16:03 16.03.2022 (Թարմացված է: 16:23 16.03.2022) Վալերի Պեկրեսը տեղի ունեցածի կապակցությամբ բողոք չի ներկայացնի։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայում ելույթ ունենալուց հետո։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել «Akira» շարժման 2 ակտիվիստները (հեռուստաալիքը «Akira»–ն «հեղափոխական շարժում» է անվանում)։
Միջադեպից հետո Պեկրեսն առաջարկել է խոսել ակտիվիստների հետ։ «Իմաստ չունի»,–- պատասխանել է նրանցից մեկը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Պեկրեսը չի պատրաստվում բողոք ներկայացնել։ Ակտիվիստներին բերման են ենթարկել։
Հիշեցնենք` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը, որում 12 քաղաքական գործիչ է ընդգրկվել, այդ թվում` գործող նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին: