https://arm.sputniknews.ru/20220316/darakazmik-iradardzutjun-kriv-e-gnum-ashkharhakargi-hamar-lavrovi-harcazrujcy-39820783.html
Դարակազմիկ իրադարձություն, «կռիվ» է գնում աշխարհակարգի համար. Լավրովի հարցազրույցը
Դարակազմիկ իրադարձություն, «կռիվ» է գնում աշխարհակարգի համար. Լավրովի հարցազրույցը
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը Ուկրաինայի իրավիճակի հետ կապված մի շարք արդիական հարցերի է պատասխանել։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T13:14+0400
2022-03-16T13:14+0400
2022-03-16T13:14+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
ռուսաստան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39629465_0:0:3193:1796_1920x0_80_0_0_aaf06ccd3e6cd1f393875e91aa79b9ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դարակազմիկ է, դրա հանգուցալուծումից մեծամասամբ կախված է այն, թե ինչպիսին կլինի աշխարհակարգը, РБК–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։«Սա ճակատագրական պահ է, ժամանակակից պատմության դարակազմիկ պահ, քանի որ այն արտացոլում է բառի լայն իմաստով «ճակատամարտ» հանուն նրա, թե ինչպիսին կլինի աշխարհակարգը», – ասել է նա։Անդրադառնալով Ուկրաինայի հետ բանակցությունների ներկայիս փուլին` Լավրովը, հիմնվելով ռուսական կողմից բանակցողների գնահատականների վրա, ասել է, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման հասնելու հույս կա։Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողներին պետք է թույլ տալ հանգիստ քննարկել հարցերը՝ առանց իրավիճակի անտեղի լարման։«Ես բանակցողներին ավելի հանգիստ իրավիճակում աշխատելու հնարավորություն կտայի, առանց հերթական հիստերիայի հրահրման», – ընդգծել է նա։Նրա խոսքով` արդեն իսկ կոնկրետ ձևակերպումներ են արվել, որոնք կարող են համաձայնեցվել Ուկրաինայի հետ։Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան երեկ հայտնել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի` մարտի 16–ին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39629465_374:0:3103:2047_1920x0_80_0_0_e50de14a458841c8edce2006a87a6507.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
Դարակազմիկ իրադարձություն, «կռիվ» է գնում աշխարհակարգի համար. Լավրովի հարցազրույցը
ՌԴ արտգործնախարարը Ուկրաինայի իրավիճակի հետ կապված մի շարք արդիական հարցերի է պատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դարակազմիկ է, դրա հանգուցալուծումից մեծամասամբ կախված է այն, թե ինչպիսին կլինի աշխարհակարգը, РБК–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Սա ճակատագրական պահ է, ժամանակակից պատմության դարակազմիկ պահ, քանի որ այն արտացոլում է բառի լայն իմաստով «ճակատամարտ» հանուն նրա, թե ինչպիսին կլինի աշխարհակարգը», – ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավոր չէր լուծել խաղաղ ճանապարհով, արտգործնախարարը նշել է, որ Արևմուտքն այն չէր ցանկանում խաղաղությամբ լուծել։
Անդրադառնալով Ուկրաինայի հետ բանակցությունների ներկայիս փուլին` Լավրովը, հիմնվելով ռուսական կողմից բանակցողների գնահատականների վրա, ասել է, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման հասնելու հույս կա։
Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողներին պետք է թույլ տալ հանգիստ քննարկել հարցերը՝ առանց իրավիճակի անտեղի լարման։
«Ես բանակցողներին ավելի հանգիստ իրավիճակում աշխատելու հնարավորություն կտայի, առանց հերթական հիստերիայի հրահրման», – ընդգծել է նա։
Նրա խոսքով` արդեն իսկ կոնկրետ ձևակերպումներ են արվել, որոնք կարող են համաձայնեցվել Ուկրաինայի հետ։
Նախարարը պարզաբանել է, որ ներկա պահին քննարկվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը` անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պահանջներով զուգակցված։
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան երեկ հայտնել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի` մարտի 16–ին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։