https://arm.sputniknews.ru/20220316/banakcutjunnery-petq-e-sharunakven-kvoghmeri-dirqvorvoshumnern-irakan-en-darum-zelenski-39811101.html
Բանակցությունները պետք է շարունակվեն, կողմերի դիրքորոշումներն իրական են դառնում. Զելենսկի
Բանակցությունները պետք է շարունակվեն, կողմերի դիրքորոշումներն իրական են դառնում. Զելենսկի
Sputnik Արմենիա
Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T09:42+0400
2022-03-16T09:42+0400
2022-03-16T11:07+0400
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
ուկրաինա
բանակցություններ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38950952_0:59:3000:1747_1920x0_80_0_0_edad4213bbc0a63dfe2cd0ed19072dea.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անկախ դժվարություններից պետք է շարունակվեն։ Համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է Telegram–ի իր ալիքում։Ըստ նրա` կողմերի դիրքորոշումները գնալով ավելի իրատեսական են դառնում, բայց դեռ ժամանակ է պետք։Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան երեկ հայտնեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի` մարտի 16–ին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38950952_83:0:2750:2000_1920x0_80_0_0_7eeeca37989d5f8ef118a04d7778a400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ռուսաստան, ուկրաինա, բանակցություններ, պատերազմ
վլադիմիր զելենսկի, ռուսաստան, ուկրաինա, բանակցություններ, պատերազմ
Բանակցությունները պետք է շարունակվեն, կողմերի դիրքորոշումներն իրական են դառնում. Զելենսկի
09:42 16.03.2022 (Թարմացված է: 11:07 16.03.2022) Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անկախ դժվարություններից պետք է շարունակվեն։ Համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է Telegram–ի իր ալիքում։
Ըստ նրա` կողմերի դիրքորոշումները գնալով ավելի իրատեսական են դառնում, բայց դեռ ժամանակ է պետք։
«Յուրաքանչյուրն իր տեղում պետք է աշխատի, այդ թվում ՌԴ–ի հետ բանակցություններում մեր պատվիրակության ներկայացուցիչները։ Դա կարևոր է, դժվար է, բայց պետք է։ Քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով։ Ինչպես ինձ զեկուցում են, հանդիպումները շարունակվում են, բանակցություններում դիրքորոշումներն ավելի իրատեսական են դառնում արդեն։ Սակայն դեռ ժամանակ է հարկավոր, որ լուծումները հենց Ուկրաինայի շահերից բխեն», – ասել է Զելենսկին։
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան երեկ հայտնեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի` մարտի 16–ին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։