00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան ԶԼՄ-ներն աննախադեպ իջեցրել են լրագրության չափանիշները

© Sputnik / Maksim Blinov / Անցնել մեդիապահոցԴոնեցկը հրետակոծությունից հետո
Դոնեցկը հրետակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Դոնեցկը հրետակոծությունից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նյութի հեղինակը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին Արևմուտքը վերջնականապես շեղվում է իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումից ու գնում դեպի անթաքույց քարոզչություն։
Վլադիմիր Կոռնիլով, ՌԻԱ Նովոստի
Արևմուտքում անտեսել են Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարվածը Դոնեցկի վրա և տասնյակ խաղաղ քաղաքացիների մահը։ ԱՄՆ-ում ու Եվրոպայում պարզապես չեն նկատել այդ ողբերգությունը, արևմտյան հեռուստաալիքներից ոչ մեկը չի ընդհատել նորությունների թողարկումները հանուն Կիևի ռեժիմի գործած ոճրագործությունը լուսաբանելու: Համաշխարհային առաջնորդներից կամ դեսպանություններից ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, եթե չհաշվենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի «ափսոսանքը», որը ուղեկցվում էր բազմաթիվ «եթե»-ներով:
Մենք, իհարկե, վաղուց սովոր ենք արևմտյան մամուլի երկակի ստանդարտներին։ Եվ, առավել ևս, երբեմնի պատկառելի թերթերի էջերում վերջին տարիներին հրապարակվող հակառուսական ֆեյքերի զանգվածին։ Այն, ինչ տեսնում ենք արևմտյան ԶԼՄ-ներում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո, ամբողջական և, հնարավոր է, վերջնական շեղում է իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման նույնիսկ ձևացնելուց։ Սա անցում է բացառապես քարոզչության, որը ոչնչով չի քողարկվում, իր լսարանից թաքցնում է նորությունների զգալի մասը և միապաղաղ ֆեյքեր է տարածում։
Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հասկանալի պատճառներով մամուլն անցել էր ռազմական ռելսերի և հստակ դիրք էր զբաղեցրել ռազմաճակատի մեկ կամ մյուս կողմում, թերթերում քննարկվել են հակառակ կողմի հայտարարություններն ու ռազմական լուրերը։ Խորհրդային և բրիտանական մամուլը գրոհում էին Հիտլերի կամ Գեբելսի հայտարարությունների վրա, գերմանական թերթերը մանրամասնորեն վերլուծում էին Չերչիլի կամ Ստալինի խոսքերը։
Իսկ Արևմուտքի այսօրվա լրատվամիջոցներն ուղղակի որոշել են թաքցնել լսարանից հակառակ կողմի կարծիքը՝ աննախադեպ ցած իջեցնելով լրագրության չափորոշիչները։
Լավագույն դեպքում նրանց մեդիան ընդհանրապես չի լուսաբանում Ուկրաինայի զինված խմբավորումների կողմից Դոնբասի քաղաքների գնդակոծությունները։ Վատագույն դեպքում՝ հրապարակում են ավերված Դոնեցկի կամ Գորլովկայի լուսանկարները՝ ներկայացնելով դրանք որպես ռուսական գնդակոծությունների հետևանքներ։
Երբ արևմտյան որոշ լրագրողների սկսում ես քննադատել այն բանի համար, որ նրանք չեն հայտնում ընթերցողներին ուկրաինական զինուժի ոճրագործությունների մասին, նրանք փորձում են «արդարացում» գտնել այն բանում, որ իրենք սեփական թղթակիցներ չունեն ԴԺՀ և ԼԺՀ տարածքներում, ուստի իբր նրանք չեն կարողանում իրադարձությունների վայրից տեղեկություններ ստանալ։
Բայց չէ՞ որ դա չի խանգարում նրանց Դոնեցկից հրապարակել լուսանկարներ՝ ներկայացնելով դրանք որպես այլ շրջանների լուսանկարներ։ Մարիուպոլում էլ, որի համար վերջին օրերին լուրջ մարտեր են ընթանում, ոչ մի արտասահմանյան սեփական թղթակից չկա։ Սակայն ամեն օր արևմտյան ԶԼՄ-ները քաղաքի իրադարձությունների մասին ինչ-որ «զեկույցներ» են հրապարակում՝ նույնիսկ չբարեհաճելով ստուգել դրանց իսկությունը։
Մարիուպոլի ծննդատան ավերման պատմությունը, որը վաղուց զբաղեցրել են նացիստական «Ազովի» գրոհայինները, կրկնում են ամենուրեք։ Իսկ ուկրաինական արկերի տարափը գործող մանկապարտեզների, ծննդատների, դպրոցների, Դոնբասի հիվանդանոցների վրա այդ նույն լրատվամիջոցները համառորեն «չեն նկատում»։
Ուշագրավ է այն փաստը, թե որքան համերաշխ են արևմտյան լրագրողները բոյկոտում որոշ բաներ, ինչը կամա թե ակամա մտորումների տեղիք է տալիս հավաքական Արևմուտքի տեղեկատվական քաղաքականությունը որոշող միասնական համակարգող կենտրոնի առկայության մասին։
Թող դա ոմանց դավադության տեսություն թվա, բայց ինչպե՞ս բացատրել, որ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի կենսալաբորատորիաների կասկածելի գործունեության թեմայի մասին փորձել են լռել մեյնսթրիմային ԶԼՄ-ների մեծ մասը։ Երբ Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը մի քանի անգամ փորձել է բարձրացնել այն տեղական հեռուստատեսության հայտնի քաղաքական շոուի ժամանակ, նրան ուղղակի կոպտորեն ընդհատել են ու բառացիորեն դուրս շպրտել եթերից:
Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով այս թեման չբարձրացնեին և դրան Չինաստանը չմիանար, ապա դրա շուրջ լռությունը համընդհանուր կլիներ։
Արևմտյան ԶԼՄ-ներում ամբողջովին տաբուացված ևս մեկ թեմա է քաղաքական բռնաճնշումներն ու ազգայնական ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում այլախոհների նկատմամբ արտադատական հաշվեհարդարները։ Եվրոպացի լիբերալների խոսափողը՝ The Economist ամսագիրը մի ամբողջ համար նվիրել է «Ռուսաստանի ստալինացմանը»՝ պատմելով «դաժան ճնշումների» մասին, որոնց հետ այժմ իբր բախվում են խեղճ ռուս ընդդիմադիրները: Ընդ որում, իրենք են գրում, որ «ԳՈՒԼԱԳ աքսորվելու փոխարեն նրանք հիմա մեկնում են Ստամբուլ ու Երևան»։ Ահա այսպիսի «ստալինյան ռեպրեսիաներ» են։
Միևնույն ժամանակ Կրեմենննայա քաղաքի (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածք, դեռ գտնվում է Կիևի ռեժիմի վերահսկողության տակ) ընդդիմադիր քաղաքապետ Վլադիմիր Ստրուկի մահապատիժը, որը երկխոսության և խաղաղության կոչ էր անում, Արևմուտքում ոչ մեկի կողմից չի լուսաբանվում։ Ոչ մի առանձնահատուկ բան՝ «ռուսական գործակալին» մահապատժի ենթարկեցին, միթե՞ արժե դրանով շեղել արևմտյան հանրության ուշադրությունը հիմնական իրադարձություններից։
Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»–ով հարձակում է գործել. կան զոհեր, այդ թվում երեխաներ
Օրինակ՝ խուլիգանի «հերոսությունից», որը ռուսական դաշնային ալիքով հակապատերազմական կարգախոսներով եթեր է դուրս եկել։ Իսկ ահա Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից 70-ամյա ուկրաինացի բանաստեղծ Յան Տակսյուրի ձերբակալությունն ու կողոպուտը, որը հակապատերազմական բանաստեղծություններ էր գրում, ընդհանրապես Արևմուտքում չեն նկատում։ Ինչպես և չի նկատվում, որ նրան «ռազմական ժամանակի օրենքներով» նույնիսկ թույլ չեն տալիս փաստաբանի ծառայություններից օգտվել։
Արևմուտքում ուշադրություն չեն դարձրել նաև ուկրաինացի ընդդիմադիր քաղաքագետների, փորձագետների, քաղաքական գործիչների անհետացմանը, որոնք մեղադրվում էին «Ռուսաստանի համար աշխատելու» մեջ։ Նրանցից ոմանք հայտնվում են տանջված վիճակում՝ կտտանքների ու տառապանքի ակնհայտ հետքերով, տեսախցիկների առաջ ապաշխարող հայտարարություններ են անում, իսկ հետո նորից անհետ կորչում են։
Ոչ ոք չգիտի՝ ինչ է նրանց հետ պատահում, արդյո՞ք նրանք ողջ են։ Նրանց մասին տեղեկություն չեք գտնի ո՛չ եվրոպացի իրավապաշտպանների հայտարարություններում, ո՛չ ամերիկյան թերթերի հոդվածներում։
Նույն պատճառով գրեթե ոչինչ չեն գրում այն ջրի մասին, որը ռուս զինվորականների գործողությունների շնորհիվ սկսել է Ղրիմ հոսել։ Դեռ վերջերս արևմտյան գործակալությունները անթաքույց չարախնդությամբ գրում էին, որ թերակղզու ջրամատակարարումը «Պուտինի չլուծված խնդիրն է»։ Բայց ահա Ղրիմի ջրամբարները լիքն են, և չգիտես ինչու՝ լրագրողները լռել են, ասես այդ նույն ջուրը նրանց բերաններն է լցվել։
Ինչպես լռում են գրեթե այն մասին, որ Դոնբասի հանրապետությունների սպառազինությունը համալրվում է արևմտյան նմուշի նոր հակատանկային հրթիռային համալիրներով (Javelin և NLAW), որոնցով Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորները բառացիորեն հեղեղել են Ուկրաինան։
ՌԴ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Ուկրաինայի Զինված ուժերի մեծ քանակությամբ ռազմատեխնիկա են գրավել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ հանձնել ռազմավար տեխնիկան, այդ թվում՝ տանկերն ու Javelin համալիրները, Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին:
Դոնեցկում արդեն հայտարարում են, որ իրենց մարտիկները յուրացրել են այդ զենքն ու սկսել են կիրառել մարտերում․ շնորհակալություն ՆԱՏՕ-ի հրահանգիչներին, որոնք ավելի քան մատչելի լեզվով մանրամասն նկարներով հրահանգներ են կազմել:
Բայց դուք այս ամենը չեք գտնի արևմտյան մամուլում։ Հակառակ դեպքում դժվար կլինի նրանց բացատրել Ուկրաինա զենք ուղարկելու կոչերը, քանի որ այդ զենքը ուժեղացնում է հենց ԴԺՀ և ԼԺՀ բանակները։
Սրանք արևմտյան ԶԼՄ-ների կողմից Ուկրաինայում և անկախ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման՝ իրենց համակարգվածությամբ ապշեցնող «սպիտակ բծերի» միայն մի քանի օրինակներ են։
Հրապարակվել են Դոնեցկի բնակելի թաղամասի ուղղությամբ «Տոչկա-Ու» կիրառելու կադրերը
Զարմանալի է, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները հանկարծ միանգամից հարմարվում միասնական կանոնների և նոր ստանդարտների (եթե լրագրության ստանդարտների ամբողջական ոտնահարումը կարելի է այդպես անվանել)։
Եվ ահա պարզվում են մանրամասներ այն մասին, որ Սպիտակ տունը հայտնի բլոգերներին հրահանգ է տվել՝ ինչպես պետք է լուսաբանել ԱՄՆ-ում վառելիքի գների կտրուկ թանկացման անհարմար թեման (բնականաբար, ամեն ինչում պետք է մեղադրել Պուտինին), և ակամայից սկսում ես մտածել՝ որքան նման հրահանգները են կանոնավոր կերպով տրվում տարբեր ԶԼՄ-ների խմբագիրներին:
Իսկ ինչ գեղեցիկ, ինչ քաղցր էր Արևմուտքում «անկախ» լրատվամիջոցների և «լրագրողական չափանիշներին» նրանց հավատարմության մասին հեքիաթը։ Շատերը հավատում էին։ Հուսով եմ՝ էլ չեն հավատա։
Լրահոս
0