https://arm.sputniknews.ru/20220316/arcakhi-harcvov-azh-ynddimutjuny-hratap-nist-anelu-arajark-e-nerkajacrel-39815508.html
Արցախի հարցով ԱԺ ընդդիմությունը հրատապ նիստ անելու առաջարկ է ներկայացրել
Արցախի հարցով ԱԺ ընդդիմությունը հրատապ նիստ անելու առաջարկ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Ընդդիմությունն առաջարկում է, որ Արարատ Միրզոյանը և Մհեր Գրիգորյանը ներկա լինեն Արցախի հարցով հրատապ նիստին։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T11:27+0400
2022-03-16T11:27+0400
2022-03-16T11:31+0400
աժ (ազգային ժողով)
«պատիվ ունեմ» դաշինք
«հայաստան» դաշինք
նիստ
արցախ
լեռնային ղարաբաղ
գազ
գազատար
ադրբեջան
տիգրան աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_0:83:1600:983_1920x0_80_0_0_cac8ad9d9ac7ff2267ce121a89cff782.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ անհրաժեշտ ստորագրությունները արդեն հավաքվել են։Մարտի 8-ից ՀՀ–ից Արցախ մտնող գազատար խողովակը վնասվել է, և մինչ օրս Արցախը զրկված է գազից։Նա նշեց նաև, որ հրատապ քննարկումն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նստաշրջանում։Պատգամավորը հայտնեց նաև, որ նախագծի զեկուցողը հենց ինքն է լինելու, սակայն որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել է, որ հանդես գան արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով` Մհեր Գրիգորյանը պատասխանատու է նաև ենթակառուցվածքների առումով, և հարցն առնչվում է նրա կոորդինացիայի տակ գտնվող ոլորտներին։Սակայն ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ ՔՊ–ի կամքից է կախված` կլինի՞ նման քննարկում, թե ոչ, քանի որ ձայների մեծամասնությամբ է որոշվում դա։Ինչ վերաբերում է Արցախում տիրող իրավիճակին` Աբրահամյանը նշեց, որ այս պահին որևէ կտրուկ փոփոխություն չկա, բանակցություններ են ընթանում գազի խողովակի վերականգնման համար։Հիշեցնենք, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները տեղյակ են խնդրի մասին և բանակցում են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։Արցախը ծանրագույն վիճակում է, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի․ պատգամավորի կոչը
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe960fbde75b36b69e15dc47e7313611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, նիստ, արցախ, լեռնային ղարաբաղ, գազ, գազատար, ադրբեջան, տիգրան աբրահամյան
աժ (ազգային ժողով), «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, նիստ, արցախ, լեռնային ղարաբաղ, գազ, գազատար, ադրբեջան, տիգրան աբրահամյան
Արցախի հարցով ԱԺ ընդդիմությունը հրատապ նիստ անելու առաջարկ է ներկայացրել
11:27 16.03.2022 (Թարմացված է: 11:31 16.03.2022) Ընդդիմությունն առաջարկում է, որ Արարատ Միրզոյանը և Մհեր Գրիգորյանը ներկա լինեն Արցախի հարցով հրատապ նիստին։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ անհրաժեշտ ստորագրությունները արդեն հավաքվել են։
Մարտի 8-ից ՀՀ–ից Արցախ մտնող գազատար խողովակը վնասվել է, և մինչ օրս Արցախը զրկված է գազից։
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս հրատապ քննարկումներ իրականացնել այն հարցերի շուրջ, որոնք այդ պահին մեծ կարևորություն ունեն։ Այս փուլում կարևորագույն հարցերից մեկն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հարցն է, քանի որ հիմա այնտեղ ճգնաժամ կա»,–ասաց Աբրահամյանը։
Նա նշեց նաև, որ հրատապ քննարկումն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նստաշրջանում։
Պատգամավորը հայտնեց նաև, որ նախագծի զեկուցողը հենց ինքն է լինելու, սակայն որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել է, որ հանդես գան արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով` Մհեր Գրիգորյանը պատասխանատու է նաև ենթակառուցվածքների առումով, և հարցն առնչվում է նրա կոորդինացիայի տակ գտնվող ոլորտներին։
Սակայն ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ ՔՊ–ի կամքից է կախված` կլինի՞ նման քննարկում, թե ոչ, քանի որ ձայների մեծամասնությամբ է որոշվում դա։
Ինչ վերաբերում է Արցախում տիրող իրավիճակին` Աբրահամյանը նշեց, որ այս պահին որևէ կտրուկ փոփոխություն չկա, բանակցություններ են ընթանում գազի խողովակի վերականգնման համար։
Հիշեցնենք, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները տեղյակ են խնդրի մասին և բանակցում են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։