https://arm.sputniknews.ru/20220315/zelenskin-hajtararel-e-vor-banakcutjunnery-rusakan-kvoghmi-het-ajsor-kversksven-39763135.html
Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները ռուսական կողմի հետ այսօր կվերսկսվեն
Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները ռուսական կողմի հետ այսօր կվերսկսվեն
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T09:07+0400
2022-03-15T09:07+0400
2022-03-15T09:38+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
պատերազմ
բանակցություն
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39107625_0:0:1600:901_1920x0_80_0_0_0ea713e43c2fee4abd642a13c0e3d846.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն այսօր` մարտի 15-ին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։Ինչո՞ւ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում. հարցման արդյունքներՆա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյնի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ։Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին, առցանց ձևաչափով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ մինչև մարտի 15-ը բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39107625_97:0:1520:1067_1920x0_80_0_0_de50f99e352bc4f9afaefbd07884bede.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, պատերազմ, բանակցություն, դոնբաս
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, պատերազմ, բանակցություն, դոնբաս
Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները ռուսական կողմի հետ այսօր կվերսկսվեն
09:07 15.03.2022 (Թարմացված է: 09:38 15.03.2022) Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն այսօր` մարտի 15-ին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյնի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ։
«Փոխըմբռնումը 100% է։ Իսրայելի վարչապետ Բենեթի հետ զրույցը կարևոր էր նաև որպես բանակցային պրոցեսի մի հատված` այս պատերազմը հնարավորինս արագ և ազնիվ խաղաղությամբ ավարտելու համար: Մեր պատվիրակությունն այս ուղղույամբ աշխատել է նաև ռուսական կողմի հետ: Ինչպես ինձ հայտնում են` վիճակը վատ չէ, բայց տեսնենք դեռ, վաղը կշարունակենք»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին, առցանց ձևաչափով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ մինչև մարտի 15-ը բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։