https://arm.sputniknews.ru/20220315/vanadzvori-bkum-bacvel-e-paterazmic-tuzhats-zinvvorneri-verakangnvoghakan-bazhanmunq-39799808.html
Վանաձորի ԲԿ–ում բացվել է պատերազմից տուժած զինվորների վերականգնողական բաժանմունք
Վանաձորի ԲԿ–ում բացվել է պատերազմից տուժած զինվորների վերականգնողական բաժանմունք
Sputnik Արմենիա
Վերականգնողական բաժանմունքը բացվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T19:55+0400
2022-03-15T19:55+0400
2022-03-15T19:55+0400
հայաստան
վանաձոր
արցախյան պատերազմ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39798402_0:50:960:590_1920x0_80_0_0_5cdc10162c6315e065fe702f6f782363.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող բուժառուներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ այն բացվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համավարակի և պատերազմի օրերին «Ազնավուր» հիմնադրամի` Հայաստանին ցուցաբերած հումանիտար և մասնագիտական առաջնային օգնությունը վերածվում է երկարաժամկետ ծրագրերի` ուղղված վերականգնողական բուժօգնության հասանելիության ապահովմանը։«Մարզերի համաչափ զարգացումը առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է, ուստի առողջապահական համակարգի զարգացումը ևս պետք է շարունակվի այս տրամաբանության մեջ»,-ասել է նախարարը:«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն էլ իր հերթին նշել է, որ պատերազմի ընթացքում շատերն անկարողության զգացողություն ունեին, իսկ հիմա կարող ենք ասել, որ այդ զգացողությունն այլևս չկա:«Եվ հիմա յուրաքանչյուր ապաքինվող զինվորի տեսնելիս մեծ ուրախություն ու հպարտություն եմ զգում, որ կարողացել ենք օգնել նրանց վերադառնալ լիարժեք կյանք»,-ասել է նա։Հիմնադրամի նախաձեռնած «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։Հիշեցնենք, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բազմաթիվ զինծառայողներ են վիրավորվել, և նրանց մի մասի ստորին և վերին վերջույթներն ամպուտացվել են։ Պաշտոնական տվյալների համաձայն` Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թիվը շուրջ 11 հազար է։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39798402_53:0:907:640_1920x0_80_0_0_2a8bd310dfb61fe9f53d5433d1209053.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վանաձոր, արցախյան պատերազմ, զինծառայող
հայաստան, վանաձոր, արցախյան պատերազմ, զինծառայող
Վանաձորի ԲԿ–ում բացվել է պատերազմից տուժած զինվորների վերականգնողական բաժանմունք
Վերականգնողական բաժանմունքը բացվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող բուժառուներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ այն բացվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համավարակի և պատերազմի օրերին «Ազնավուր» հիմնադրամի` Հայաստանին ցուցաբերած հումանիտար և մասնագիտական առաջնային օգնությունը վերածվում է երկարաժամկետ ծրագրերի` ուղղված վերականգնողական բուժօգնության հասանելիության ապահովմանը։
«Մարզերի համաչափ զարգացումը առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է, ուստի առողջապահական համակարգի զարգացումը ևս պետք է շարունակվի այս տրամաբանության մեջ»,-ասել է նախարարը:
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն էլ իր հերթին նշել է, որ պատերազմի ընթացքում շատերն անկարողության զգացողություն ունեին, իսկ հիմա կարող ենք ասել, որ այդ զգացողությունն այլևս չկա:
«Եվ հիմա յուրաքանչյուր ապաքինվող զինվորի տեսնելիս մեծ ուրախություն ու հպարտություն եմ զգում, որ կարողացել ենք օգնել նրանց վերադառնալ լիարժեք կյանք»,-ասել է նա։
Հիմնադրամի նախաձեռնած «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բազմաթիվ զինծառայողներ են վիրավորվել, և նրանց մի մասի ստորին և վերին վերջույթներն ամպուտացվել են։ Պաշտոնական տվյալների համաձայն` Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թիվը շուրջ 11 հազար է։