https://arm.sputniknews.ru/20220315/sjuniqi-zanger-kochvvogh-hatvatsy-dzhvarancaneli-e-kcordichov-bernatarneri-hamar-39780727.html
Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T15:06+0400
2022-03-15T15:06+0400
2022-03-15T15:11+0400
ճանապարհ
ձմեռ
հայաստան
բուք
մերկասառույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39395720_0:0:780:439_1920x0_80_0_0_26109b2d6b6ebdfe7abec095c60114dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներն այս պահին դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի և Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:Հանրապետության որոշ մարզերում (բացառությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի) ձյուն է տեղում: Իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39395720_98:0:683:439_1920x0_80_0_0_9f4fe70049182046148510d5c11647cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, ձմեռ, հայաստան, բուք, մերկասառույց
ճանապարհ, ձմեռ, հայաստան, բուք, մերկասառույց
Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
15:06 15.03.2022 (Թարմացված է: 15:11 15.03.2022) Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներն այս պահին դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիք, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ջաջուռավան-Մեծ Սարիար, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի և Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության որոշ մարզերում (բացառությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի) ձյուն է տեղում: Իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։